Ինչպե՞ս կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակները
LIFESkype-ից օգտվում են գրեթե բոլորը և գաղտնիք չէ, որ Skype ծրագիրը համակարգչում պահպանում է օգտատիրոջ բոլոր տվյալները՝ բաց տեսքով։ Այսինքն, ցանկացած օգտատեր կարող է կարդալ մի այլ օգտատիրոջ նամակները, տեսնել կոնտակտները, հետևել կատարված զանգերի ցուցակին և այլն։
Նման հնարավորություն մեզ տալիս է SkypeFreak ծրագիրը, որն աշխատում է Windows, OS X և Linux օպերացիոն համակարգերում։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում կարդալ համակարգչում տեղադրված օգտատիրոջ գաղտնի տվյալները, ինչպես նաև ստացված տվյալներն արտահանել տեքստային ֆայլի տեսքով։ Ինչպես հասկացած, ծրագիրը օգտվում է C:\Users\օգտագործողի_անուն\AppData\Roaming\Skype թղթապանակում գտնվող տվյալներից։

Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո պահանջվում է մուտքագրել օգտատիրոջ լոգինը, որից հետո կհայտնվեն հրամաններ (Profile, Contacts, Calls, Message, Generate Full Report, Exit)։ Համապատասխան բաժինը բացելու համար, պետք է հավաքել դրա դիմաց գրված թիվը։ Օրինակ, օգտատիրոջ հաղորդագրությունները տեսնելու համար, պետք է ստեղնաշարի վրա սեղմել 4 թիվը։
Ստացվում է, որ եթե ծրագիրը տեղադրեն Ձեր համակարգչում և բացեն, ապա կարող են հեշտությամբ կարդալ Ձեր Skype-ի տվյալները։



