Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Ամփոփվել է ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թ. գործունեությունը

SOCIETY

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների վերանայման աշխատանքների արդյունքում հանարապետությունում նկատվում է ջրաելքերի ավելացում: Նախարարը տեղեկացրել է, որ Սևանա լճի մակարդակը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900.19 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13 մ) բարձր է 6 սմ-ով: Ըստ նախարարի, գերակա խնդիրների իրականացման շրջանակներում 2015թ. պետբյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.7 հազ. հատ մանրաձուկ, իսկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ 238,8 հազ.հատ մանրաձուկ: Արդյունքում՝ նախատեսված 400 հազ. մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել և Սևանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. մանր աձուկ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացվել են 142,5 հա տարածքի մաքրման աշխատանքներ (տարեկան ծրագիրը՝ 135 hա):

Տեղեկացվել է, որ 2015թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել են Հարավային, ինչպես նաև «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջեի շրջանակներում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանների նախագծերը: Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մշակման ընթացքում են նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան և Մեծամոր գետերի գետավազանային կառավարման պլ անները, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու Ախուրյան ջրավազանային կառավարման պլանի մշակման համար:

Ընդրեքի և հողերի պահպանության ոլորտում իրականացվել են թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ՝ կազմվել են ՀՀ Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հողերի բնական տիպերի տարածման քարտեզները: 2015թ. շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում: Հաշվետու տարվա ընթացքում նախարարության ներքո իրականացվել է 33 միջազգային ծրագիր (22 ազգային և 11 տարածաշրջնային):

Ամփոփելով հաշվետվությունը և անդրադառնալով նախարարության 2016 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է բնապահպանական ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրին և հանձնարարել դրանց դեմ իրականացնել ուժեղացված վերահսկողություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանք՝  ավելացնելով, որ լուրջ անելիքներ կան նաև առաջիկայում: 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia