Yerevan, 11.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես մարդիկ սկսեցին «հպատակեցնել» ալիքները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միայն ամենաճարպիկներն ու համարձակները կարող են սովորել ալիքների վրա տախտակ վարելու գիտությունը: Ալիքը «ենթարկեցնել». ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել: Բայց նաև վախեցնող: Շատերին է ձգում սերֆինգը, սակայն երևի թե քչերը գիտեն՝ երբվանից ու որտեղից է սկիզբ առել ալիքների վրա սահելու ադրենալինաշատ փորձառությունը:

Այդ սպորտաձևն ունի իր հին պատմությունն ու մշակույթը:

Սերֆինգը գալիս է հեռավոր անցյալից, նրա պատմությունն ավելի դարերի պատմություն ունի: Կա դրա առաջացման մի քանի վարկած: Ըստ մի տեսության, դա պոլինեզացիների սիրելի զբաղմունքն է եղել։ Առաջին մարդիկ, ովքեր սիրել են սահել ալիքների վրա, եղել են ձկնորսները. նման կերպ նրանք կարող էին արագորեն ափ հասնել իրենց որսով: Դա զգալիորեն նվազեցրել է տուն հասնելու ժամանակը: Հետագայում ալիքային սահքը սկսել է հաճախակի կիրառվել և դարձել է հանրաճանաչ գործունեություն ոչ միայն ձկնորսների, այլ նաև այլ բնակիչների համար: Մոտավորապես նույն ժամանակներում էլ սերֆինգը սկսել է կիրառվել նաև Հավայան կղզիներում: Բայց այս դեպքում միայն արտոնյալները կարող էին սահել ալիքների վրա: Հասարակ մարդկանց բոլոր փորձերը՝ կանգնել տախտակին, շատ կոշտ կերպով ճնշվում էին, նրանց մահապատժի էին ենթարկում։ Սերֆինգով մեծապես հետաքրքրված էր ազնվականությունը, և նրանք շատ ժամանակ էին նվիրում դրան: Նրանք ալիքներ էին առաջացնում և զանազան ծիսական պարերի ու որոշակի ծեսերի օգնությամբ խնդրում օվկիանոսի ողորմությունը, ալիքներ ուզում։ Ազնվականների միջև անցկացվում էին այնպիսի մրցումներ, որտեղ խաղադրույքներ էին կատարվում հսկայական հարստությունների, պատվի և նույնիսկ ապագայում ամեն ինչ տնօրինելու հնարավորությունների վրա։ Տիրակալը, որն ունակ չէր նվաճել ալիքը, կարող էր կորցնել իր գահը:

Բայց այն բանից հետո, երբ կղզում հայտնվեցին քրիստոնյա միսիոներները, ովքեր սկսեցին իրենց բարքերը, կանոններն ու սովորույթները սերմանել տեղի բնիկների վրա, սերֆինգի արվեստն արգելվեց: Ու ընդհանրապես, հավայան մշակույթն աստիճանաբար սկսեց անհետանալ, ծխախոտի և ալկոհոլի ներմուծումը սպանեց տեղի բնակիչներին։ Ներդրվեցին նոր կանոններ, որոնց համաձայն, ալիքների վրա սերֆինգը համարվում էր անպարկեշտ գործունեություն։ Արդյունքում սերֆինգը մոռացվեց Հավայան կղզիներում և վերածնվեց միայն 19-րդ դարի սկզբին: Դրան նպաստեց Հավայան արքայադուստր Քայուլանին, որը, կրթություն ստանալով Մեծ Բրիտանիայում, չէր զլանում ցուցադրել սերֆինգի իր հմտությունները։ Նա այն ժամանակ աշխարհի լավագույն սերֆինգիստներից մեկն էր: Չորս ամբողջ տարի ոչ ոք չէր կարողանում գերազանցել նրան օվկիանոսում տախտակի վրա մնալու ունակությամբ։ Քայուլանին շատ հմտորեն էր սահում ալիքի վրա տախտակով, որը պատրաստել էին լավագույն վարպետները Վիլիվիլի ծառից:

Սերֆինգն էլ ավելի տարածված է դարձել հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Յունֆորդի և մարզիկ Դյուկ Քահանամոկուի ջանքերով: Նրանք այս մարզաձևի իսկական երկրպագուներ էին։ Նրանց ջանքերի շնորհիվ սերֆինգը դարձել է միջազգային սպորտ: Սկզբում ալիքային սահքը տեղի էր ունենում շատ երկար տախտակների վրա և պառկած վիճակում, բայց Ջորջ Ֆրիթը որոշակի փոփոխություններ մտցրեց սերֆինգում: Նա առաջին մարդն էր, ով տախտակի վրա կանգնած՝ ալիք «հպատակեցրեց» և դա արեց, երբ ընդամենը 16 տարեկան էր: Նրա առաջին տախտակը, ըստ պատմական տվյալների, պատկանում էր Հավայան արքայազնին՝ նրա հորեղբորը։ Ջորջ Ֆրիթը փորձեր արեց տախտակի երկարությունների հետ և առաջինն էր, ով, ի վերջո, 16 ոտնաչափի հասնող տախտակը գրեթե կիսով չափ կարճացրեց:

Մեր օրերում սերֆինգը շատ տարածված սպորտաձև է։ Վերակենդանացել է նաև տախտակներ ստեղծելու հնագույն հմտությունը։ Արհեստավորները տարիներ շարունակ փնտրում էին տախտակները ավելի թեթև և ամուր դարձնելու նոր ուղիներ: Փոխեցին նյութն ու ձևերը։ Մեր օրերում տախտակների արտադրության մեջ օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են փրփուրը, պլաստիկը և ապակեպլաստը։

Սերֆինգը մեր ժամանակներում դարձել է ամենահայտնի սպորտաձևերից մեկը: Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում այդ սպորտաձևի ջերմ երկրպագուները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia