Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Ամփոփվել են ՀՀ մշակույթի նախարարության 2015թ. գործունեության արդյունքները

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 16-ին քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և նորահայտ հուշարձանների` ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործական ծրագրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել երաժշտարվեստի, օպերային և բալետային արվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, գրահրատարակչության ոլորտներում, կինոնախագծերի ստեղծման և միջազգային գրական ծրագրերի ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են «100 համերգ» և «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը։ Բեմադրվել են 2 բալետային ներկայացում և 7 թատերական նախագիծ: Հայկական կերպարվեստը ներկայացվել է Վենետիկի բիենալեում` & laquo;Հայություն» խորագրով ցուցադրությամբ (18 սփյուռքահայ արվեստագետ), որտեղ Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և Պեկինի միջազգային բիենալեում` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ (8 արվեստագետ` տարբեր երկրներից)։ Հայաստանում անցկացվել է 12 ցուցահանդես,  2 միջազգային նախագիծ։ Աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, «Այլևս երբեք» խորագրի ներքո կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր են ցուցադրվել մի շարք երկրներում: Իրականացվել են «Գրական տապան-ապրիլ», «Գրական տապան-2015» միջ ազգային գրական փառատոնները և ArmbookExpo ցուցահանդեսը։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը։ 2014-2015թթ. Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք՝ հայերեն և օտար լեզուներով:

Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։ Ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին։ Մանկապատանեկան բեմադրությունների իրականացման նպատակով բեմադրվել է 5 ներկայացում: Մշակութային արտադրանքի տարածման նպատակով իրականացվել է 5 թատերական միջազգային և հանրապետական փառատոն։ Իրականացվել են 10 դահլիճի արդիականաման աշխատանքներ։ Արամ Խաչատրյան համերգասրահի տեխնիկական վերազինմանը զուգահեռ անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Մշակույթի նախարարը նշել է, որ դահլիճների նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը հիմնականում լուծվել է, այժմ կատարվում են ընթացիկ աշխատանքներ: ՀՀ մարզերում գեղագիտական դաստիարակության նպատակով իրականացվել են «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրեր»  ծրագրերը, ինչպես նաև մի շարք մանկապատանեկան փառտոններ: Հայկական կինոժառանգության պահպանման և օգտագործման ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ները թվայնացրել են 21 խաղարկային և վավերագրական ֆիլմ։ 

Նշելով, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Մշակույթի նախարարությունը մեծ աշխատանք է կատարել և´ Հայաստանում, և´ արտերկրում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել նախարարության գործունեության արդյունքներից: Կառավարության ղեկավարի խոսքով, նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն  ունեն հայկական մշակույթի ներկայացման գործում, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ 2016թ. ևս նախարարությունը մեծ անելիքներ ունի, և բազմաթիվ ծ րագրերի հիմքում պետք է դրվի միասնական մոտեցումը: Որպես առաջնահերթություն՝ վարչապետն առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը և հորդորել մշակույթի նախարարությանը մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia