Զիկա վիրուսի բռնկումը կարող Է շատ լուրջ հետեւանքներ ունենալ. ԱՀԿ
SOCIETYԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն Է տվել ծագումնաբանորեն վերափոխված մոծակներով փորձերի անցկացմանը՝ Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կազմակերպությունը նախազգուշացրել Է, որ այս հիվանդության բռնկումը կարող Է շատ լուրջ հետեւանքներ ունենալ, եթե հաստատվի դրա կապը միկրոցեֆալիայի՝ բնածին արատի առաջացման հետ, որի դեպքում զգալիորեն փոքրանում Է գանգի չափը: Դա հանգեցնում Է մտավոր հետամնացության, լսողության եւ տեսողության խանգարումների եւ այլ շեղումների:
ԱՀԿ-ի խորհրդակցական խումբը հանձնարարել Է շարունակել ծագումնաբանորեն վերափոխված մոծակներով փորձերը, որոնք հուսադրող արդյունքներ են տվել Կայմանի կղզիներում, հաղորդել Է Reuters-ը:
Գիտնականները գիտափորձեր են կատարում այնպիսի մոծակներով, որոնք լույս աշխարհ են բերում սերունդ, որը ոչնչանում Է թրթուրի փուլում, ուստիեւ դրանք ունակ չեն բազմանալու: ԱՀԿ-ն նաեւ հավանություն Է տվել գիտափորձերի անցկացմանն այն մանրԷով, որը կարող Է ախտահարել Զիկա վիրուսը տարածող մոծակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



