Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


15 փաստեր ռեստորանների ուտելիքների մասին, որոնց մասին մատուցողները Ձեզ երբեք չեն պատմի

LIFE

Blognews.am-ը գրում է.

Պատրաստվում եք աշխատանքից հետո սիրելի ռեստորանո՞ւմ ընթրել։ Մի շտապեք։ Մենք Ձեզ կարևոր փաստերի մասին կպատմենք, որոնց մասին գիտեն միայն ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները և որոնք Ձեզ շատ պետք կգան։ Չէ՞ որ երբ էլ մատուցողին հասցնեք, թե արդյո՞ք այս կամ այն ուտեստը համեղ է, դուք նրանից կստանաք միանշանակորեն դրաական պատասխան։ Իսկ ուրիշ ի՞նչ էիք սպասում նրանից։

Այլ հարց է, երբ մատուցողն ինքն է ձգտում Ձեզ խորհրդատվություն անել։ 10 դեպքից 9-ում սա ոչ թե լավ սպասարկամն հարց է, այլ պարզապես հուշում, որ մատուցողը ռեստորանի ադմինիստրացիայից, կամ էլ մատակարարներից բոնուսներ է ստանում այս կամ այն պրոդուկցիայի իրացումից։

Իմացեք նաև, որ աղցանի միջի բանջարեղենները դժվար թե նոր հողից հանած լինեն։ Շատ ավելի հավանական է, որ դրանք կիսապատրաստի վիճակում պահվել են սառնարանում մի քանի օր, մինչև վերջապես Ձեզ են բաժին հասել։ Ի դեպ, հնացած երշիկեղենն ու ապխտած մսեղենը նույնես իրենց վերջին հանգրվանը գտնում են աղցաններում։

«Օրվա ուտեստը», որը խորհուրդ են տալիս մատուցողները, որպես կանոն ունեն ինչ որ բաղադրիչ, որի պիտանելիության ժամկետը սպառվելու վրա է ու ռեստորանը ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել դրանից։

Ալկոհոլային կոկտեյլենրը իդեալականապես քողարկում են ալկոհոլի խնայողությունը։ Թանկարժեք լիկյորները, որոնք պետք է լինեն դրանց բաղադրությունում, փոխարինվում են ավելի էժաններով, հնացած գարեջուրը «թարմացվում է» միքսերի միջոցով։ Տարբեր շշերում մնացած մնացորդները լցվում են մեկ բաժակի մեջ ու բնականաբար, ավելի գերադասելի է, որ սառույցը առանձին մատուցեն, այլապես կարող են ամբողջ բաժակը սառույց լցնել։

Եթե Ձեզ չափազանց երկար են սպասացնում՝ մինչև պատվերը մատուցելը, ապա մեծ հավանականությամբ, մատուցողը պարզապես մոռացել է Ձեր մասին, բայց էլ ավելի հավանական է, որ խոհարարն է սխասեցնում, իսկ դա արդեն լավ է, որովհետև համեղ ու որկայալ ուտեստ պատրաստելը ժամանակատար բան է։

Մի ուզեց կիտրոն։ Մատուցողներն ու խոհարարները կիտրոնը ձեռքերով են վերցնում, իսկ այ լվանալ այն հաճախ մոռանում են։

Կարտոֆիլը մնում է կարտոֆիլ, ուստի ինչ էլ երգի մատուցողը նորզելանդական արևշատ մարգագետինների մասին, որոնց վրա այս արմատապտուղն աճել է, դա չի կարող արդարացնել դրա բարձր գինը։ Պետք չէ նաև հավատալ տնական կարտոֆիլի մասին լեգենդներին։

Շատ մի հավատացեք նաև ուտեստների կալորիականության վերաբերյալ թվերին, եթե դրանք գրված են մենյուի մեջ։ Խոհարարները, որոպես կանոն, ալարում են ճշգրիտ հաշվարկել չափաբաժինները ու մոտավոր են հաշվարկում կալորիականությունը։

Եղեք բարեհամբույր մատուցողների հետ, որովհետև նրանց ձեռքերում է Ձեր ստամոքսի առողջությունը։ Ռեստորանային ոլորտում աշխատանքն իսկական գլխացավ է, ուստի անձնակազմը մեծ սիմպատիայով է վերաբերվում նրանց, ովքեր մարդկայնություն են ցուցաբերում։ Մի շտապեք կռվել ու բողոքել, եթե հետագայում էլ եք պլաավորում այցելել այդ վայրը։ Աշխատեք դրական տպավորություն թողնել ու այդ ժամանակ, Ձեր պատվերը երբեք չի մոռացվի ու անտեղի ուշացվի։

Ճապոնական, չինական, հայկական, իտալական ու ցանկացած այլ խոհանոց չի ենթաադրում, որ դրա խոհարարը պետք է անպայմանորեն այդ ազգության ներկայացուցիչ լինի։ Կարևորը ոչ թե ազգային պատկանելությունն է, այլ տվյալ խոհարարի մասնագիիտական հմտությունները։

Աշխատեք հաշվի 10 տոկոսի չափով թեյավճարներ թողնել։ Եթե հաշիվը շատ մեծ է, ապա կարելի է նաև 5 տոկոս թողնել, բայց քծիբությունը թեյավճարների հարցում՝ սրիկայություն է։ Որոշ ռեստորաններում, մատուցողները կիսվում են իրենց թեյավճարներով անձնակազմի այլ ներկայացուցիչների հետ, այնպես որ, թեյավճարները հիրավի կարևոր են։

Եթե չեք ցանկանում, որ Ձեր խոսակցությունը լսեն ու սուտ տեղեկություններ տարածեն՝ մի խոսացեք մատուցողի ներկայությամբ։ Որքան էլ բարետես ու խնամված նա լինի, նա խուլուհամր չէ ու պարտավոր չէ Ձեր գաղտնիքները պահել։

Երբեմն լինում է, որ մատուցողները թռցնում են ուտելիքը ափսեների միջից։ Տհաճ է այդ մասին մտածել, բայց այդպես լինում է։ Նրանք պարզապես կարող են սոված լինել և կարող են չդիմանալ գայթակղությանը ու Ձեր հաշին քաղցը խեղդել։

Առհասարակ, ավելի լավ է երբեք չմտածել այն մասին, թե ինչ է կատարվել Ձեր ուտելիքի հետ՝ մինչև Ձեր սեղանին հայտնվելը։ Այն կարող էր ընկնել, կարող էր մի քիչ փչանալ ու առհասարակ․․․ Ինչո՞ւ փչացնել ախորժակը։

Եթե դուք վատ բնավորության տեր եք, ապա կարող եք ինքներդ արկածներ ապահովել Ձեր ուտելիքին։ Չի բացառվում, որ եթե լավ բղավեք մատուցողի վրա, ապա նա  խոհանոցից Ձեր պատվերը բերելիս, կարող է «միամիտ» փռշտալ Ձեր ուտեստի մեջ, կամ էլ ինչ որ ուրիշ զզվելի բան անել։

Ու վերջում՝ ևս մեկ խորրհուրդ․ եթե դուք չունեք Ձեր սիրելի վայրը, որտեղ Ձեզ ճանաչում ու սիրում են, ապա ավելի լավ է նոր տեղեր փորձեք, որոնք հենց նոր են բացվել ու ամբողջ ներուժով պայքարում են նոր հաճախորդներ գրավելու համար։ Այնտեղ կփորձեն մաքսիմալ լավ սպասարկում ապահովել։ Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, բայց այդպիսի նոոր վայրերը պարբերաբար բացվում ու փակվում են։

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME