Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը
POLITICSԱպրիլի 8-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության և առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցերը։
Կուսակցության համագումարը միաձայն որոշում կայացրեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։
Կուսակցության համագումարը մեկ այլ որոշմամբ հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։
Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» -ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։
Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին, ժամը՝ 17.00-ին, Ազատության հրապարակում դաշինքի կողմից հրավիրված միասնության հանրահավաքին։
Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։
1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
4. Դավիթ Ղազինյան
5. Ռուբեն Մխիթարյան
6. Արեգա Հովսեփյան
7. Մամիկոն Ասլանյան
8. Հայկ Ֆարմանյան
9. Մարիաննա Ղահրամանյան
10. Հայկ Սուքիասյան
11. Աշոտ Ֆարսյան
12. Իրինա Յոլյան
13. Էդգար Ղազարյան
14. Տիգրան Աբրահամյան
15. Լենա Մաթևոսյան
16. Ռոբերտ Կադարյան
17. Գրիշա Թամրազյան
18. Լիլիա Շուշանյան
19. Անդրանիկ Գևորգյան
20. Գառնիկ Դավթյան
21. Լիանա Գասպարյան
22. Արթուր Դանիելյան
23. Վաղինակ Վարդանով
24. Լիանա Մանուկյան
25. Ավետիս Առաքելյան
26. Հարություն Մնացականյան
27. Լիլիթ Ղարաջյան
28. Վրույր Այվազյան
29. Շիրազ Մանուկյան
30. Անուշ Միրզոյան
31. Լևոն Նալբանդյան
32. Արկադի Թամազյան
33. Հասմիկ Ենգոյան
34. Ալեքսանդր Սարգսյան
35. Մհեր Աղամյան
36. Գոհար Օսիպյան



