Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Ձյան տախտակ. ի՞նչ պատմություն ունի շատերի սիրելի մարզասարքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սնոուբորդը մարզական սարքավորում է՝ հարթ, սայթաքուն հատակով տախտակ, որի վրա ամրացված է կանտ և հենարան ոտքերի համար (հատուկ տեխնիկայի օգնությամբ սնոուբորդի շարժումը վերահսկելու մետաղական ժապավեն)։ Սնոուբորդ բառը թարգմանվում է որպես «ձյունատախտակ»:

Ընդհանրապես, ընդունված է, որ սնոուբորդի պատմությունն սկսվել է 1929 թվականին ավստրիացի Մայքլ Բուրշետի՝ լեռից էպիկական վայրէջքով։ Այդ թռիչքի էպիկականությունն այն էր, որ նա դա անում էր ոչ թե դահուկներով, ինչպես այն ժամանակ ընդունված էր, այլ տախտակով, որի վրա ղեկի փոխարեն պարան էր։

Հետո՝ 1939 թվականին, ԱՄՆ-ի Չիկագո նահանգում ոմն Վերն Վիկլենդ սահում էր բլրի վրայով մի սարքով, որը հեռավոր կերպով հիշեցնում էր ժամանակակից սնոուբորդը: Այն պատրաստված էր տախտակներից, որոնք օգտագործվում էին տակառներ հավաքելու համար: Նա առաջինն էր, ով արտոնագիր ստացավ իր ստեղծագործության համար, որը հիշեցնում էր սնոուբորդ։

1963 թվականին ամերիկացի դպրոցական Թոմ Սիմսը հաջողությամբ պաշտպանեց լեռներից սահելու համար նախատեսված տախտակի իր կառուցվածքը, որը նա անվանեց «Ski Board»:

Իսկ առաջին նախատիպը, որը նման է ժամանակակից սնոուբորդին, իր դստեր համար հորինել է Շերմոն Պոպենը 1965 թվականին։ Նա միացրեց երկու դահուկ և դրանց վրա պարան կապեց, որպեսզի կարողանա ղեկավարել դրանք: Նա իր գյուտը անվանեց սնյորֆ։ Snurf-ը կառուցվածքով նման էր սքեյթբորդի՝ միայն առանց անիվների։ Նրա դստերը, մյուս երեխաներին ու ընկերներին շատ դուր եկավ այդ մարզագույքը։ Շերմանը արտոնագիր ստացավ իր Snurf-ի համար և արտադրության իրավունքները փոխանցեց Բրունսվիկին։ 1966 թվականին սկսվեց դրանց արտադրությունը։ Նորամուծությունը շատ արագ ձեռք բերեց ժողովրդականություն, և վաճառվեց նոր մարզագույքի մոտ կես միլիոն օրինակ:

1969 թվականին Բոբ Ուեբերը ստեղծեց սնոուբորդի մեկ այլ տարբերակ։ Նա բարելավեց սնյորֆը և ավելացրեց ոտքերի ամրացուցիչներ: Նա իր գյուտը անվանեց սքայբորդ:

1977 թվականին Ջեյք Բարթոնը, ավարտելով քոլեջը, սկսեց զարգացնել այն, ինչը հետագայում կոչվեց Ջեյք Բերթոնի սնոուբորդ: Տախտակի վրա սահելու սիրահարները բաժանվեցին երկու խմբի. ոմանք դեմ էին դրան, քանի որ Բարթոնի սնյորֆը տարբերվում էր մյուսներից և նման չէր բնօրինակին, մյուսներն ընդունում էին, որ այն ավելի լավն է: Արդյունքում գնալով սնոուբորդն ավելի ու ավելի տարածված դարձավ, և սկսվեցին առաջին առաջնությունները։

1982 թվականին Փոլ Գրեյվսը կազմակերպեց սնոուբորդի առաջին ազգային առաջնությունը։ 1984 թվականին որոշում կայացվեց անցկացնել սնոուբորդի աշխարհի գավաթի առաջին մրցումը։ Այն ժամանակ վատ վերահսկելիության պատճառով շատ հանգստավայրեր արգելում էին սնոուբորդ վարել իրենց տարածքում։ Մինչև 1985 թվականը Եվրոպայի և ԱՄՆ-ի լեռնադահուկային հանգստավայրերի միայն 7 %-ն էր առաջարկում սնոուբորդի համար հարմարություններ: Բայց այդ ցուցանիշն աճեց սնոուբորդի կատարելագործմանը զուգահեռ։ Արդյունքում 1994 թվականին սնոուբորդը պաշտոնապես ներառվեց ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականի տվյալներով, այդ էքստրեմալ սպորտով զբաղվողների թիվը գերազանցել է յոթ միլիոնը և շարունակում է արագ աճել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR