Կnղոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի առանձնատունը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհայտ անձինք թալանել են ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Հաբիբ Բեյի տունը։ Այս մասին հայտնում է La Depeche պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ի գիշերը։ Երկու հոգի ցատկել են Ֆյուվո քաղաքում գտնվող առանձնատան ցանկապատի վրայով, կոտրել փեղկերն ու պատուհանը և ներս մտել։ Ըստ աղբյուրի՝ հանցագործները գողացել են պրեմիում դասի ֆրանսիական բրենդի հագուստով լի ճամպրուկ։ Դեպքի պահին մարզիչը տանը չի եղել։
Ոստիկաններն օպերատիվ կերպով ժամանել են դեպքի վայր, զննություն իրականացրել և վերցրել մատնահետքեր։
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի փետրվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռոբերտո Դե Ձերբիին։ Իր մարզչական կարիերայի ընթացքում Բեյը գլխավորել է նաև ֆրանսիական «Ռեդ Սթարն» ու «Ռենը»։
Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Մարսելը» 28 տուրից հետո վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



