Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է «ղարաբաղյան թեման քաղաքական քննարկման առարկա չդարձնել». Մոսկվայից խոստացել են պատասխանել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել ղարաբաղյան թեմայի շոշափումը քաղաքական քննարկումներում»՝ այս կոնտեքստում հղում անելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպմանը։ Բաքվից նշել են, թե հանդիպման ընթացքում Պուտինն ու Փաշինյանն անդրադարձել են «բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող» հարցերի։
«Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի իր դիրքորոշումը»,- այս առնչությամբ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Մարիա Զախարովան՝ ճեպազրույցում։
«Դիվանագիտական ուղիներով ադրբեջանական կողմին կփոխանցվի Բաքվի կողմից մատնանշված դրվագներին վերաբերող պատասխանը»,- մասնավորապես, նշել է Զախարովան։
Հիշեցնենք՝ Հայաստանի գործող վարչապետի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել էր, որ հենց Փաշինյանն է 2022 թվականին Պրահայում Արցախը ճանաչել «Ադրբեջանի մաս»։
Հետևեք մեզ՝ այստեղ



