Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել․ Իսրայելի ընդդիմության առաջնորդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել: Այս մասին X-ի էջում գրել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը։
«Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջ չէր, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ»,- գրել է Լապիդը։
Լապիդը նաև մեղադրել է Նեթանյահուին իր իսկ կողմից սահմանված նպատակներից ոչ մեկը չիրագործելու համար։
«Բանակը կատարեց այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր, հասարակությունը ցուցաբերեց զարմանալի տոկունություն, սակայն Նեթանյահուն ձախողվեց քաղաքականապես, ձախողվեց ռազմավարական առումով և չիրագործեց իր իսկ կողմից սահմանված նպատակներից և ոչ մեկը։
Մեզնից տարիներ կպահանջվեն շտկելու այն քաղաքական և ռազմավարական վնասները, որոնք Նեթանյահուն հասցրեց իր գոռոզության, անփութության և ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով»,- հայտնել է Լապիդը։
Հետևեք մեզ՝ այստեղ



