Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդյունաբերություն
1.Ճյուղային նախարարության ստեղծում՝ համապատասխան ռազմավարական և մարտավարական օրակարգով և գործառույթներով: Նախարարության համակարգում կընդգրկվեն նաև մասնագիտացված գիտական հաստատություններ, ինչպես նաև կգործարկվի գիտության և արտադրության միջևկապ ապահովողհարթակ,
2.Պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում նորարարական տեխնոլոգիաների ներդրման գծով համատեղ ծրագրերի գործարկում,
3.Վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռի հետևողական բարձրացում արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում,
4.Արդյունաբերական հանգույցների ստեղծում՝տվյալ համայնքներում կլիմայական պայմաններով, միգրացիայով, ինչպես նաև գենդերային դիսբալանսով պայմանավորված բացասական երևույթների ազդեցության չեզոքացման նպատակով
5.Պարապուրդի մատնված և սեփականաշնորհված ձեռնարկությունների վերագործարկման ծրագրերի դիտարկում,
6.Արդյունաբերական ռեգիոնալ կլաստերների հիմնադրում,
7. Քիմիական ձեռնարկությունների պետական ազգային ծրագրի ներդնում և քիմիական արդյունաբերության վերագործարկում,
8.Նավթի, ապակու,պեռլիտի վերամշակման ճյուղերի զարգացում,
9. Թեթև արդյունաբերությունը զարգացման ազգային ծրագրի ներդրում,
10․ Ազգային սթարթափերի խրախուսում և դրանց միջազգային գրանցում,
11.Մտավոր սեփականության,նոր օգտակար մոդելների գրանցում առևտրային համաշխարհային հարթակներում
12. Արդյունաբերական ոլորտի զարգացման ծրագրերին տեղեկատվական ոլորտի կազմակերպությունների մասնակցության խրախուսում և համագործակցության շրջանակների պլանավորում:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



