Փառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը
CULTUREԱպրիլի 7-ին՝ գարնան ամենագեղեցիկ օրերից մեկին, երբ բնությունն արթնանում է, ծառերը ծաղկում են, և օդը լցվում է ջերմությամբ, Հայաստանում նշվում է ամենագեղեցիկ և լուսավոր տոներից մեկը՝ Մայրության և գեղեցկության օրը։ Այս տոնը առանձնահատուկ նշանակություն ունի հայկական մշակույթում և արդեն դարձել է մեր մասնաճյուղի գեղեցիկ ու սպասված ավանդույթներից մեկը։
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում այս տարի նույնպես կազմակերպվեց տոնական միջոցառում, որը նախաձեռնել էին քոլեջի ուսանողները՝ հայոց լեզվի և գրականության դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ։
Ուսանողները իրենց ելույթներում անդրադարձան մոր անփոխարինելի դերին հայ մշակույթում՝ ընդգծելով նրա կարևորությունը թե՛ ընտանիքում, թե՛ ազգային արժեքների փոխանցման գործում։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու մեր սիրելի կանանց՝ նրանց անսահման սիրո, ջերմության և նվիրվածության համար, որոնց շնորհիվ ձևավորվում է ապագա սերունդը։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
4
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



