Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետի գնահատմամբ` ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջև դրված խնդիրները

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 16-ին սկսվել է ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել են հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ` նախադպրոցական կրթության նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով, որը հնարավորություն կտա ընդգրկել մոտ 1450 երեխա: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցու պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100 տոկոսի ափով փոխհատուցում, որը կազմել է ավելի քան 496 մլն դրամ: 2015-2016 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել է 1379 ուսանողի ուսման վարձը` գրեթե 307 մլն դրամի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ շարունակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպության» կարգավիճակ ունեցող ՀՀ պետական բուհերի «Հիմնադրամի» վերակազմակերպման հարցը: Ներկայում 16 պետական բուհերից 5-ն ունեն «Հիմնադրամի» կարգավիճակ: 2015-ին իրականացվել է դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովելու համակարգի ընդլայնման գործընթացը: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 12 հազար աշակերտ, որից 2 հազար 386-ը` ՀՀ Վայոց ձորի մարզից, 6հազար 52-ը` Սյունիքի, 13 հազար 618-ը` Արարատի մարզից: Ռոբոտատեխնիկայի զարգացման նպատակով հանրապետության 47 հանրակրթական ուսումնական հաստատությունում ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ:

Իր հերթին, Սամվել Հարությունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում ԳՊԿ առջև դրված բոլոր խնդիրներն ու գերակա ծրագրերը կատարվել են: ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև շուտով կկնքվի Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը, որպես ծրագրի լիիրավ մասնակից, կինտեգրվի Եվրոպական գիտական տարածք, ինչը հայ գիտնականներին թույլ կտա մասնակցել եվրոպական ծրագրերին և դրամաշնորհային մրցույթներին:

Ամփոփելով` վարչապետ Աբրահամյանը ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտներըի զարգացումը կառավարությունը դիտարկել ու դիտարկում է գերակայություն: Վարչապետն առանձնացրել է 2015թ.-ի ընթացքում կրթության և գիտության ոլորտում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԿԳՆ-ի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական ծրագրում, ինչի արդյունքում ցեղասպանության թեման եվրոպական մի շարք երկրներում ընդգրկվել է բուհական և դպրոցական կրթական ծրագրերում: ՎարչապետÕ ¨ կարևորել է 2015թ.  հայ դպրոցականների արձանագրած աննախադեպ ռեկորդային հաջողությունները միջազգային օլիմպիադաներում (21 մեդալ): Կառավարության ղեկավարը կարևորել է նաև 2015թ. Երևանում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի անցկացումը, ինչպես նաև Երևանի՝ համաեվրոպական կրթական մայրաքաղաք հռչակվելու փաստը:

Խոսելով 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում ներդրված նոր առարկաների մասին՝ վարչապետը դրանցից հատկապես կարևորել է «Միկրոէլեկտրոնիկա»-ի ներդրումը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ 2015թ. պետության սոցիալական ծրագրերը բարձրագույն կրթության համակարգում ընդլայնվել են. մասնավորապես պետության կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող հազարավոր ուսանողներ օգտվել են պետական աջակցության ծրագրերից, ինչը ևս կարևորագույն սոցիալական խնդիր է լուծել: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր է իրականացվել նաև մարտական հերթապ ահություն իրականացրած բանակից զորացրված ուսանողների համար:

Դրական գնահատելով կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջև դրված խնդիրները, կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: 

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders