Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք Չալաբյան
BLOGԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը: Ըստ Աստվածաշնչի, այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց կույս Մարիամին, որ նա հղիացել է Աստծուց, և ծննդաբերելու է նրա միածին որդուն: Մեր ժամանակներում, այս օրը նշվում է արդեն որպես բոլոր հայ մայրերի տոն, իսկ Մարիամ Աստվածածինը դարձել է բոլորիս համար մայրական սխրանքի և նվիրումի մեծագույն խորհրդանիշ, և սիրով մեզ է նայում մեր բոլոր եկեղեցիների խորաններից:
Սիրելի մայրեր,
Սիրով և խոնարհությամբ շնորհավորում եմ ձեր նվիրական տոնը, ցանկանում եմ, որ ձեր ընտանիքները լեցուն լինեն խինդով և ջերմությամբ, ձեր զավակները սիրեն և մեծարեն ձեզ, և դուք լիուլի վայելեք ձեր մայրական վաստակը: Հատուկ շնորհավորում եմ իմ սիրելի մայրիկին՝ Հասմիկին, և մեր չորս զավակների հերոսական մայրիկին՝ Անահիտին, անհուն սիրով և երախտապարտությամբ:
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



