Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոային» և առավելության հասավ 2։0 հաշվով։
Հանդիպման երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում. թուրինյան ակումբի կազմում աչքի ընկան Գլեյսոն Բրեմերն ու Ուեսթոն Մաքքենին։ Երկրորդ կեսում հյուրերը կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն չկարողացան անվրեպ իրացնել 11-մետրանոցը. Աարոն Մարտինի հարվածը փայլուն սեյվով հետ մղեց ընդմիջմանը փոխարինման դուրս եկած դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ջենոան» իր ակտիվում ունի 33 միավոր և հանգրվանել է 14-րդ տեղում։
Հետևեք մեզ՝ այստեղ



