Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


«Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս քննարկված թեմաներից ամենակարևորներից մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ հնչեցին կոշտ դիտարկումներ։ Հանդիպմանը հաջորդեցին նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի սուր դիտարկումները Հայաստանի՝ ԵՄ հնարավոր անդամակցության և այլ հարցերի վերաբերյալ։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հիշեցնում է՝ պաշտոնապես հայտարարվեց, որ Փաշինյանն է այս հանդիպման նախաձեռնողը։ «Հենց Փաշինյանը դրա մասին հայտարարեց, նույնիսկ զարմանում էր՝ բա ո՞վ պետք է նախաձեռնի և այլն։ Բայց հանդիպման ամենասկզբում՝ ողջույնից հետո, Պուտինի հնչեցրած առաջին միտքն էր՝ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Դրանից հետո Պուտինը միանգամից անցավ օրակարգը թելադրելուն։ Ընդունված է ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն էր, բայց Պուտինը, փաստորեն, իր արտահայտած առաջին մտքով ցույց տվեց հակառակը։ Կարծում եմ՝ սա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն էր, այլ, ամենայն հավանականությամբ, օրակարգն այնքան էր «եփվել», որ ժամանակն էր Նիկոլ Փաշինյանին «пригласить на ковёр»՝ պաշտոնապես նախաձեռնությունը թողնելով իբր Փաշինյանին։ Վերջերս էլ նման մի հանդիպում տեսանք, երբ Զելենսկին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, հանդիպում էր Թրամփի հետ։ Դրա ընթացքում, իհարկե, այլ բառապաշարով՝ քիչ դիվանագիտական, նույնիսկ քիչ քաղաքական վարքագծով, Թրամփը Զելենսկուն, ըստ էության, նույն օրը գցեց՝ ցույց տալով իր տեղը։ Այն ժամանակ Զելենսկուն նույնիսկ նախատեսված ճաշը չմատուցեցին, իսկ Փաշինյանին երեկոյան ժամը 7-ին ընթրիք մատուցեցին։ Փաշինյան-Պուտին հանդիպումը բազմաթիվ նման նյուանսներով էր լի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շատ բաց քննարկում տեղի ունեցավ։ «Սովորաբար պաշտոնական մասը տևում է հինգ-վեց րոպե, քաղաքավարի, պրոտոկոլային հայտարարություններ են հնչում, և շփումն ավարտվում է։ Այստեղ ամեն ինչ արվեց, որպեսզի հրապարակային մեսիջներ ուղարկվեն։ Պուտինը զրույցը սկսեց ոչ թե դրական դիտարկումներից, որ շատ լավ են մեր գործերն իրար հետ, դինամիկան լավն է, միշտ իրար շատ լավ ենք հասկանում, անընդհատ հանդիպում ենք և այլն, այլ միանգամից սկսեց ընտրության թեմայից։ Երբ ասաց, որ Հայաստանում ընտրական գործընթացներ են սկսվում, նույն պահին տեսախցիկը ֆիքսեց, որ Փաշինյանը միանգամից գլուխը թեքեց դեպի հայկական պատվիրակությունը բոլորիս հայտնի դեմքով, թե սկսվեց, ասում էի, չէ, որ դրա մասին է խոսելու։ Այս հանդիպման ժամանակ շատ կարևոր էր ժեստերի, դեմքերի լեզուն։ Պուտինը հույս հայտնեց, որ ընտրական գործընթացները չեն ազդի հայռուսական հարաբերությունների վրա, եթե այլ կերպ ձևակերպենք՝ հույս ունեմ, որ այնքան խելք կունենաք, որ ընտրական տրամաբանությունից ելնելով՝ այն աստիճանի հիմարություններ չեք անի, որպեսզի վերջնականապես անշրջելի դարձնեք հայ-ռուսական հարաբերությունները։ Իսկ հետո ՌԴ նախագահը բացեց բոլոր ցավոտ կետերը։ Դրանք են՝ էներգետիկան, ԵԱՏՄ շուկան, նշեց, որ տասնապատիկ աճ կար ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ոլորտում, հիմա այն երկու անգամ կրճատվել է, ինչպես հետո Օվերչուկն ակնարկեց, դա եղավ միայն այն խոսակցությունների ֆոնին, որ Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից։ Պուտինը փաստեց, որ կան հսկայական խնդիրներ, և դրանք կլինեն, եթե ապագա իշխանությունը շարունակի նույն գծով գնալ՝ փորձելով նստել բոլոր աթոռների վրա և Ռուսաստանի հաշվին հեղինակություն ձեռք բերել։ Ռուսաստանի համար ամենացավոտ թեմաներից մեկն է՝ ո՞վ է հանձնել Արցախը։ Հստակ շեշտվեց, թե ով է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Ասվեց, իհարկե, այն միտքը, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս խնդիրները չլինելու և հակառուսական կուրսը չշարունակելու լավագույն երաշխավորն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը չշարունակի պաշտոնավարել։ Երաշխավորները կլինեն նրանք, ովքեր կոչվում են Ռուսաստանի բարեկամներ, որոնց հնարավորինս «ճնշում ես, բանտարկում ես, չես թողնում, որ ընտրություններին մասնակցեն, ժամանակ առ ժամանակ էլ հիբրիդային պատերազմ ասելով՝ մոլդովական տարբերակ ես ուզում կազմակերպել»։ Շատ բաց տեքստով և փաստացի ասաց՝ չեն հավատում, որ Փաշինյանն ուրիշ կուրս է վարելու, դրա համար իրենց համար ավելի հասկանալի են նրանք, ովքեր այդ կուրսը շարունակողը չեն, բայց Փաշինյանի ընդդիմադիրներն են և Ռուսաստանի բարեկամները։ Մեկ բարեկամի մասին չէ խոսքը։ Մեզ մոտ հիմա կենտրոնացել են մեկ մարդու վրա, քանի որ այնտեղ նաև անձնագրի հարց կար, բայց Պուտինն ասաց, որ Հայաստանում այլ ընկերներ էլ ունի»,նկատում է մեր զրուցակիցը։

Քաղտեխնոլոգը նշում է՝ Նիկոլ Փաշինյանին փաստացի ասվեց, որ համբերության բաժակը վաղուց լցվել է։ «Այդ հանդիպման մեսիջը ժողովրդին է ուղղված։ Ասում էր՝ դուք եք ընտրողը, եթե ուզում եք, որ այն, ինչ հիմա ունեք, այդ թվում՝ մեր հաշվին, չունենաք, խոսքն առավելապես տնտեսության մասին էր, ապա ձեր իրավունքն է, ում ուզում եք, նրան էլ ընտրեք։ Նաև նախանշեց, թե ում չեն ուզում։ Չեն ուզում այս մարդկանց, և դեմ չեն, որ Ռուսաստանի բարեկամները գան իշխանության։ Սպեկուլ յացիաները բացառելու համար, այսինքն՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը սիրում է անել, մշտապես ասում է՝ հիանալի հարաբերություններ են Ռուսաստանի, անձամբ Պուտինի հետ, վերջինս ասաց, որ դա այդքան էլ այդպես չէ։ Պարզ է, որ հանդիպման փակ մասում ավելի սուր դիտարկումներ են եղել։ Եվ այն, որ այդ խոսակցության ավարտից հետո չի փոխվել Ռուսաստանի ղեկավարության կարծիքը թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ այսօրվա իշխանության մասին, ապացուցում է հաջորդ օրը հրապարակված մեծ հարցազրույցն Օվերչուկի հետ, որտեղ նա մանրամասնորեն խոսեց Հայաստանի այսօրվա ղեկավարության վարքագծի, մեղքերի, ոչ հուսալի գործընկեր լինելու մասին, նշվեց, թե ինչի է դա բերել, և ամենակարևորը՝ ինչի կբերի։ Կարծում եմ՝ այդ հարցազրույցը չէր լինի, եթե կողմերը Նիկոլ Փաշինյանի համար դրական եզրակացության գային։ Սա կրկին ընտրողներին էր ուղղված, թե ինչ կա, ինչ կարող է լինել, և ինչու ռուսները չեն ուզում այլևս Փաշինյանի հետ հեռանկարներ տեսնել»,-հավելում է նա։

Մյուս կողմից՝ Փաշինյանը, կարծես թե, խնդիրներ ունի երկրի ներսում։ Երևանի փողոցներում շրջելիս, մարզերում՝ գյուղ առ գյուղ ուղևորվելիս, նա բախվում է մարդկանց քամահրական վերաբերմունքին, մարդիկ բացեիբաց ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքը գործող իշխանությունների քայլերի նկատմամբ։ «Այն, որ մեծ քաղաքներում, մեծ համայնքներում Նիկոլ Փաշինյանն ունի վարկանիշային հսկայական պրոբլեմներ, դա ակնհայտ է։ Ոչ միայն սոցիոլոգիական հարցումներն են դա ցույց տվել, այլ տեղական ընտրությունները Երևանում, Գյումրիում, Փարաքարում, Վանաձորում։ Իրենք բերում են Վաղարշապատի օրինակը, բայց այնտեղ էլ իրենք չէին կարող ընտրվել, եթե համայնքը չխոշորացնեին։ Ակնհայտ է, որ խոշոր քաղաքներում, հատկապես Երևանում մարդիկ ավելի քաղաքականացված են, տեղեկացված, ավելի հետաքրքրված են քաղաքականությամբ, գուցե իրենց ավելի պատասխանատու են զգում երկրի և պետության համար և ավելի համարձակ են։ Եվ երբ այդ համայնքներում նա հանդիպում է մարդկանց, նրանք առիթը բաց չեն թողնում և ասում են այն ամենը, ինչ մտածում են նրա վարած քաղաքականության մասին։

Մյուս կողմից էլ՝ քանի որ նա այնքան էլ նրբանկատ չէ, երբեմն մարդիկ խուսափում են իրենից, քանի որ չգիտեն, թե նրա հետ զրույցն ինչով կավարտվի։ Ծաղկազարդի օրը եկեղեցում, դրանից առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքերը հիշենք, ընդ որում՝ երկրորդի պարագայում նա գաղափարապես պարտվեց հավաքական արցախցուն։ Ոչ մի նյուանս հաշվի չի առնում՝ ո՛չ անձնական տարածք, ո՛չ հոգևոր արժեքներ։ Ուստի, մարդիկ ավելի հաճախ իր հետ գլուխ չեն դնում և սպասում են ընտրություններին, որ գնան և ցույց տան իրենց վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ։ Հայաստանի իշխանություններն ամենալավը գիտեն իրական իրավիճակը։ Ամեն շաբաթվա ռեժիմով հատուկ ծառայությունները, սոցիոլոգիական ծառայությունները, դրսի իրենց հովանավորները՝ միջազգային կառույցները, իրեն տալիս են այդ օբյեկտիվ տվյալները։ Շատ լավ գիտի, թե ինչպիսին է վիճակը, դրա համար էլ իր մեջ այդ նյարդը կա։ Նա բավականին լուրջ աշխատում է վերընտրվելու համար։ Իր համար դա գոյաբանական խնդիր է։ Տարբեր զոհաբերությունների է գնում, այդ թվում՝ իմիջային։ Այս ծիծաղելի կերպարներով՝ շլ յապաներով, կուկուռուզներով և պերաշկիներով է հանդես գալիս, ժողովրդի համար ոչ պոպուլ յար մարդկանց հետ նույն ավտոբուսում է երթևեկում, բայց անգամ դրանից առանձնապես արդյունք չկա։ Սակայն ամեն դեպքում նա ունի իր ընտրազանգվածը, որը մինչև ընտրությունները հաստատ չի պակասելու, բայց դժվար թե ավելանա։ Եթե ավելանա կամ պակասի, դա լինելու է վիճակագրական անճշտության սահմաններում։ Իշխանության ընտրազանգվածը մնալու է նույնը, իսկ ընդդիմության ընտրազանգվածը միտում ունի էլ ավելի մեծանալու, թեպետ հիմա էլ արդեն շատ մրցակցային են այդ տոկոսները։ Ընտրազանգվածը միտում ունի մեծանալու՝ ի հաշիվ այն մարդկանց, ովքեր չկողմնորոշված են կամ սովորաբար ասում են՝ չեն մասնակցել ընտրություններին։ Կարծում եմ՝ մոտավորապես 50 տոկոսը դեռևս վերջնականապես չի որոշել՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ, բայց մի բան պարզ է՝ որքան մեծ մասնակցություն, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը զգալիորեն քչանալու են։ Եթե, օրինակ՝ 55 տոկոս մասնակցություն լինի, ապա Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ եթե ընդդիմությունը շատ մեծ ճիգեր չգործադրի էլ, չի ընտրվում։ Մեծ մասնակցության և Փաշինյանի այսօրվա ունեցած «երկաթբետոնյա» ընտրազանգվածի պայմաններում նա չի վերընտրվի։ Ընդ որում՝ կարծես չկան իրեն աջակցող կուսակցություններ, որոնք կարող են հաղթահարել անցողիկ շեմը։ Այնպես որ, նա բարդ վիճակում է։ Որքան քարոզարշավը ծավալվի, այնքան ավելանալու են էպիզոդները, որոնք տեսնում ենք Երևանում։ Նույնը տեսնելու ենք նաև մարզերում՝ մեծ ու փոքր համայնքներում։ Վախի մթնոլորտը, հոգեբանական արգելքները կամաց-կամաց անցնելու են։ Մարդիկ տեսնելու են, որ իրենց մոտ գալիս են ընդդիմադիր ուժեր, որոնք շատ համարձակ են խոսում, և մարդիկ գնալու են այդ համարձակության հետևից։ Ընտրարշավի մեկնարկից մեկ շաբաթ հետո անգամ լրիվ ուրիշ մթնոլորտ է լինելու։ Ընդդիմադիր տարբեր ուժեր են գնալու համայնքներ, նրանցից յուրաքանչյուրն ամեն անգամ ավելի շատ է կոտրելու հոգեբանական խնդիրները, վախը և այլն։ Ընտրությունների շեմին թե՛ Երևանում, թե՛ մարզերում մարդկանց համարձակությունը նույն մակարդակի վրա է լինելու»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR