«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ-Արմենիա» — «Ալաշկերտ» դիմակայությունը: Լարված պայքարում անցած խաղում թիմերը վաստակեցին մեկական միավոր՝ գրանցելով 1:1 հաշիվը:
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսի միջնամասում: 62-րդ րոպեին Փոլ Այոնգոյի դիպուկ հարվածի շնորհիվ խաղի հաշիվը բացվեց, սակայն այս առավելությունը տևեց ընդամենը երկու րոպե: Արդեն 64-րդ րոպեին Դավիթ Տերտերյանը կարողացավ խփել պատասխան գնդակն ու վերականգնել հաշվի հավասարությունը:
Այս տուրի արդյունքներով մրցաշարային աղյուսակում «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 39 միավոր և շարունակում է պահպանել երրորդ հորիզոնականը: «Ալաշկերտը» վաստակած 33 միավորով հանգրվանել է 5-րդ տեղում:
Հետևեք մեզ՝ այստեղ



