Վեց նշանավոր հարսանիք Սուրբ Վալենտինի օրը
LIFE1in.am-ը գրում է.
Ըստ վիճակագրության՝ փետրվարի 14-ը հարսանիքների համար ամենատարածված օրն է, հայտնում է rosbalt.ru-ն: Հայտնիների մեջ էլ քիչ չեն ռոմանտիկները, որոնք որոշել են ամուսնանալ հենց Սուրբ Վալենտինի օրը:
Հոլիվուդի ամենահրապուրիչ դերասանուհիներից մեկը` Մեգ Ռայանն ամուսնացել է իր գործընկեր Դենիս Քուեյդի հետ 1991 թվականի փետրվարի 14-ին: 1992 թվականին նրանք որդի են ունեցել, սակայն 2001 թվականին այդ պատմությունը ավարտվել է բաժանությամբ:

Պամելա Անդերսոնը 1995 թվականի Սուրբ Վալենտինի օրը անցկացրել է Motley Crue խմբի թմբկահար Թոմի Լիի ընկերակցությամբ, իսկ ծանոթությունից 96 ժամ անց զույգը ծովափում ամուսնացել է: Հարսանեկան զգեստի փոխարեն Պամելան հագել է սպիտակ բիկինի: Զույգը ունեցել է 2 երեխա, սակայն 3 տարի անց նրանք բաժանվել են:

1998 թվականի փետրվարի 14-ին են ամուսնացել Շերոն Սթոունը և San Francisco Examiner-ի հրատարակիչ Ֆիլ Բրոնշտեյնը: 2 տարի անց զույգը տղա է որդեգրել, սակայն 2004 թվականին բաժանվել է:
Փետրվարի 14-ին Հարիսոն Ֆորդն առաջարկություն է արել դերասանուհի Կալիստե Ֆլոքհարթին: Նրանք ծանոթացել են 2002 թվականին, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ: 2009 թվականին 73-ամյա «Ինդիանա Ջոնսը» առաջարկություն է արել Կալիստեին: 23 տարվա տարբերությունը չի խանգարել, որ զույգը տոնի հարսանիքը և որդեգրի տղայի:

2009 թվականի փետրվարի 14-ին սուպերմոդել Ադրիանա Լիման ամուսնացել է բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ: 9 ամիս անց ծնվել է նրանց դուստրը:

Այդ նույն օրը Փարիզում մատանիներ են փոխանակել հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը և ֆրանսիացի բիզնեսմեն Ֆրանսուա Անրի Պինոն: Ավելի ուշ, Փարզում ծնվել է նրանց դուստրը:




