Նոր սպառնալիք Օվերչուկից
ANALYSISԵթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այժմ Եվրամիության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա: Սա կարող է կոշտ հնչել, բայց ուզում ենք, որ հայերը հասկանան, որ դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել ԵՄ-ին մերձենալու մասին»,- նշել է նա։
Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդ օրն էլ Օվերչուկը մի շարք հայտարարություններ էր արել՝ ծավալուն հարցազրույց տալով ՏԱՍՍ գործակալությանը։ Ըստ էության, Ռուսաստանի փոխվարչապետը գրեթե ամենօրյա ռեժիմով նոր սպառնալիքներ է հասցեագրում Հայաստանի Հանրապետությանը։ Մի կողմից՝ սա, իհարկե, վտանգավոր է հենց մեր երկրի համար, մյուս կողմից էլ, փաստում է, որ ռուսական կողմն ինքն էլ հայտնվել է ցայտնոտային իրավիճակում։ Բնական է, առնվազն 200 տարի լինելով հարավկովկասյան տարածաշրջանում և ունենալով ազդեցության ամենամեծ չափաբաժինը, Ռուսաստանն այսօր փաշինյանական իշխանության պատճառով կանգնել է Հարավային Կովկասից դուրս մղվելու հեռանկարի առջև, ընդ որում։
Թերևս միայն Վրաստանն է, որ Ռուսաստանին դուրս մղելու ակներև ջանքեր չի գործադրում։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, դրդված լինելով Արևմուտքից, ամեն ինչ անում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Իսկ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումներ փաստացի ռուսական կողմի ծրագրածով չի անցել։ Փաշինյանը բավականին կոշտ պատասխաններ է տվել։ Իհարկե, սա ահռելի վտանգներ է պարունակում Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին առաջին հերթին հետաքրքրում է սեփական կուսակցության վերարտադրությունը, այլ ոչ Հայաստանի շահերը, բայց և ռուսական կողմի մտահոգություններն էլ պետք է հասկանալ։
Ի վերջո, այդ երկիրը, որ այժմ լուրջ դիմակայության մեջ է Արևմուտքի հետ, կորցնելով Հարավային Կովկասը, ծանր հա խնդիրների է բախվելու և ամեն ջանք գործադրելու է, որպեսզի նման հեռանկարը կյանքի չկոչվի։ Ավիահաղորդակցության դադարեցումը Հայաստանի հետ վնասակար է թե՛ Հայաստանին և թե՛ հենց Ռուսաստանի, բայց և պետք է հայկական կողմը գիտակցի, որ ռուսական Ռուսաստանը կարող է նույնիսկ իր շահերի հաշվին գնալ նման որոշումների։ Ի վերջո այդ երկիրն ավելի մեծ ռեսուրսներ ունի վերականգնվելու, քան Հայաստանի Հանրապետությունը։
Մանե Կիրակոսյան



