Brent նավթի իրական գները ռեկորդ են սահմանում. ֆիզիկական նավթը գնահատվում է 141 դոլար՝ մեկ բարելի դիմաց
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
S&P Global գործակալության տվյալները ցույց են տալիս, որ Brent տեսակի նավթի սփոթ (ֆիզիկական) գինը անհապաղ մատակարարման համար հինգշաբթի բարձրացել է մինչև 141,36 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր մակարդակն է, գրում է FX Leaders-ը։
Այս արժեքն արտացոլում է նավթի իրական խմբաքանակների գինը, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 10-30 օրվա ընթացքում, այլ ոչ թե բորսայական ֆյուչերսների գինը:
Սփոթ գինը մոտ 32,33 դոլարով գերազանցել է հունիսյան մատակարարման Brent-ի ֆյուչերսային արժեքը, որը փակվել է մոտ 109 դոլար մակարդակում, ինչը վկայում է հում նավթի ֆիզիկական շուկայում զգալի լարվածության մասին:
Brent-ի ֆիզիկական գնի բարձրացումը կապում են շուկայում նավթի սուր դեֆիցիտի հետ՝ մատակարարումների ընդհատումների, մասնավորապես Հորմուզի նեղուցի շրջանում լարվածության պատճառով։ Սա կարևոր երթուղի է, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը, և դրա մասնակի փակումն ազդում է առաջարկի ու գների վրա:
Սփոթ և ֆյուչերսային գների միջև նման տարբերությունը (երբ իրական նավթն ակնհայտորեն ավելի թանկ արժե, քան բորսայում վաճառվող պայմանագրերը) սովորաբար արտացոլում է առաջարկի պակասը և հենց հիմա, այլ ոչ թե ապագայում մատակարարումների մեծ պահանջարկը:
Հետևեք մեզ՝ այստեղ



