Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեին հայտնել է, որ ամերիկա-իսրայելական պատերազմն Իրանի դեմ ստեղծել է «աշխարհառազմավարական փակուղի», եւ կոչ է արել ակտիվացնել հակամարտության դադարեցմանն ուղղված միջազգային ջանքերը, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Թուրքիայի Հաղորդակցությունների վարչության հայտարարությունում նշվել է, որ Էրդողանը եւ Ռյութեն քննարկել են տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ կաված հարցերը հեռախոսազրույցի ժամանակ։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ աջակցությունը Թուրքիայի հակաօդային պաշտպանությանը «ցուցադրել է իր զսպիչ հզորությունը եւ դաշինքի համերաշխությունը»։
Նա նաեւ ասել է, որ Թուրքիան շարունակում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն ուղղված իր ջանքերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



