Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ քաղցկեղի բուժման հեղաշրջիչ եղանակ են մշակել
SOCIETYՄի խումբ ամերիկացի գիտնականներ հայտնել են, որ քաղցկեղի դեմ պայքարելու համար հեղաշրջիչ բուժում են մշակել: Արդյունքները ներկայացվել են Վաշինգտոնում Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գագաթնաժողովում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտության տվյալների համաձայն՝ ծագումնաբանորեն վերափոխված իմունային բջիջների (այսպես կոչված T-լիմֆոցիտների) կիրառմամբ բուժումը դեպքերի գրեթե 90 տոկոսի ժամանակ հանգեցրել Է այն հիվանդների լիակատար վերականգնման, որոնց մոտ ախտորոշված Է եղել վերջին փուլի արյան քաղցկեղ:
Ինչպես նշել Է հետազոտության ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Սթենլի Ռիդելը, նոր բուժումը փրկել Է այն հիվանդներին, որոնց ավելի վաղ չԷին օգնում բուժման ավանդական մեթոդները:
«Մենք նրանց մոտ սպիտակարյունության ոչ մի կարգի նշաններ չենք հայտնաբերել՝ օգտագործելով շատ ճշգրիտ տեխնոլոգիաներ»,- ասել Է Ռիդելը:
Ըստ որում գիտնականները նշում են, որ քաղցկեղով հիվանդներից ոմանք բուժման կիրառումից հետո մահացել են, ուստի այն լրացուցիչ թեստերի կարիք ունի:



