Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ԱՊՐԻԼԻ). Ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն . «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Համացանցի միջազգային օր, Անգոլա՝ Խաղաղության օր, Չինաստան՝ Երեխաների օր, Սենեգալ՝ Ակախության օր (Ֆրանսիայից):

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1820- ծնվել է Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը:

1840 –ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։

1855 –ծնվել է ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկյանը։

1904 –ծնվել է դերասան Դավիթ Մալ յանը։

1920- Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի և վրեժ լուծել Սուլթանովին ձերբակալած հայերից։ Նույն երեկոյան գրավվել են Քյատիկ, Արան-Զիման և Նախչևանիկ գյուղերը։

1945 –ծնվել է լիբանանահայ նկարիչ Սեդա Մանուկյանը։

1957 –վախճանվել է կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին։

1971 –ծնվել է թավջութակահար Արամ Թալալ յանը։

1992 – կապված Իրանի արտգործնախարարի խորհրդական Բեզեդա Մազախիրիի՝ Ստեփանակերտ այցի հետ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հաստատվել է հարաբերական անդորր։

1992 -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։

2003-Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետևանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, և Մեծամորի ատոմակայանը անջատվել է ընդհանուր էներգացանցից:

2007- ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

2013-Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:

2016-Ապրիլ յան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում՝ ՀԿՌՀ հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ։ Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն խոյահարել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ։

2021- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, որտեղ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

2022-վախճանվել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիել յանը:

2024– տեղի է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հավաքը, որը հաստատել է շարժման անունը և ընտրել «Պատիվ և հայրենիք» կարգախոսը:

ԱՇԽԱՐՀ

188 –սպանվել է Սեվերների դինաստիայի Հռոմի կայսր Սեպտիմի Բասսաին Կարակալլան։

397 –վախճանվել է գերմանա-իտալացի արքեպիսկոպոս, սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցին։

636 –վախճանվել է իսպանացի արքեպիսկոպոս, սուրբ Իսիդորոս Սևիլիացին։

1297- Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնել է Արագոնի թագավորին:

1500- պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործել է Բրազիլիան՝ կարծելով, որ այն կղզի է։

1541 – իսպանացի ճիզվիտ Իգնատի դե Լայոլան աշխարհում առաջին անգամ ստացել է գեներալի կոչում։

1581- նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքն ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինն անձամբ է բարձրացել նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհել ասպետի պատվավոր կոչում:

1774 –վախճանվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ Օլիվեր Գոլդսմիթը։

1785 –անգլիացի գյուտարար Էդմունդ Կարտրայտը արտոնագիր է ստացել իր ստեղծած՝ ոտքի կառավարմամբ աշխատող ջուլհակագործական մեքենայի համար։

1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքել են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։

1794 –տեղի է ունեցել ճակատամարտ Ռացլավիցայի տակ, որի արդյունքում Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած լեհ ապստամբները հաղթանակ են տոնել ռուսական ցարական զորքերի նկատմամբ։

1818 –ծնվել է անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը։ 1821 – ծնվել է ամերիկացի գյուտարար Լյուիս Յեյլը՝ դռան ցիլինդրիկ փականի հայտնագործողը։

1884 - Բոլիվիան Չիլիին է զիջել Անտոֆագաստա երկրամասը՝ զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։

1896 –ոսկե ավազ հայտնագործելու մասին տեղեկության տարածումից հետո սկսվել է «Ոսկու տենդը» ԱՄՆ-ի Յուկոնայում։

1920 –ադմիրալ Վրանգելն ընտրվել է Ղրիմում գտնվող ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

1929 –վախճանվել է գերմանացի ինժեներ, գյուտարար Կարլ Բենցը՝ ավտոմոբիլաշինության պիոներներից մեկը։

1949 – ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել խլացնել «հակախորհրդային» ռադիոալիքները։

1949- ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն:

1968 – վախճանվել է ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը։

1973- Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որի երկու երկնաքերները կործանվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով:

2017 –սիրիական պատերազմի ընթացքում Խան-Շեյխուն քաղաքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործում։

2019 –վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հրապարակախոս Գեորգի Դանելիան։

2023 –Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ–ի անդամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR