Պարզվել է՝ Չարենցավանում ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան տանող ճանապարհի սկզբնամասում՝ Չարենցավանի վարչական տարածքում, երկու «Mercedes»-ների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Հակոբյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Վռամ Կակոսյանը։ Վթարի հետևանքով Վ․ Կակոսյանը տեղում մահացել է։
Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, իսկ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Անուշ Հայրապետյանը և 38-ամյա Արմինե Կակոսյանը։
Նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Կ․ Հակոբյանը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանով։ Նրա հետ ավտոմեքենայում եղել է նաև Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ադամյանը։
Թե նա, թե Կ․ Հակոբյանը դեպքի վայրում հայտնել են, որ ավտոմեքենան իրենք չեն վարել, սակայն քննչական գործողությունների արդյունքում, կարծես թե, հիմնավորվել է, որ ավտոմեքենան վարել է Կ․ Հակոբյանը, ով էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Նրա հետ ավտոմեքենայում գտնվող Գ․ Ադամյանից քննիչի որոշմամբ արյան փորձանմուշ է վերցվել՝ սթափությունը պարզելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



