Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հարցը դեռևս քննարկման փուլում է։ Սա միջգերատեսչական որոշում է լինելու՝ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համագործակցությամբ»,- ասուլիսում ասել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ պատասխանելով մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակման հնարավորության վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Նա նշել է, որ ներկայում իրականացվում են հետազոտություններ՝ հասկանալու հիմնական ռիսկերը, մոտեցումները և կիրառման հնարավորությունները։
«Ընդհանուր մոտեցումն այն է, որ որոշակի կարգավորումներ անհրաժեշտ են, սակայն դրանց ձևաչափը դեռ քննարկվում է»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ասել է Թամարա Սարգսյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



