Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


«Ես այն եմ, ինչ որ կամ, ուզում եմ, որ իմ տղամարդն ինձ նայի որպես սովորական մարդու...». Լուսինե Պողոսյանը իր կյանքի տղամարդու մասին

LIFE

Երգչուհի, ով այնպիսին է, ինչպիսին կա, ով թեև ոչ հաճախ, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում է՝ իր սկանդալային լուսանկարներով ու տեսահոլովակներով բարձրացնելով սկանդալների ու բամբասանքների մի մեծ ալիք:

Ի տարբերություն շատերի՝ նրան շատ հաճախ են սիրավեպ վերագրում այս կամ այն ազդեցիկ տղամարդու հետ, սակայն պատասխանելու և պարզաբանելու փոխարեն նա ընտրում է լռելու տարբերակը: Երգչուհի, ով չի սիրում խորանալ բամբասանքների մեջ, անկեղծ է ու հավատով սպասում է լուսավոր ապագային:

Այսօր Past.am-ը ներկայացնում է երգչուհի Լուսինե Պողոսյանի անձնական ու ստեղծագործական կյանքի որոշ մանրամասներ:

Վերջերս Լուսինե Պողոսյանը Մհերի հետ ներկայացրեց նոր երգ ու տեսահոլովակ, որը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Ինչպես գիտենք, երգչուհին, բացի տեսահոլովակները նկարահանելուց, աշխատում է նաև ակումբներում ու ռեստորաններում, ինչի համար նա չի ամաչում:

«Ռեստորաններում ու ակումբներում երգելն ինձ այնքան բան է տվել, որ նույնսկ բեմի վրա ես այդքան բան չէի սովորի»,- ասում է նա:

Նրա անվան հետ կապել են բազմաթիվ սիրավեպեր տարբեր ազդեցիկ տղամարդկանց հետ: Նման բամբասանքներին երգչուհին ուշադրություն չի դարձնում և իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է.

«Եթե Լուսինե Պողոսյանը հարուստ հովանավոր ունի, նշանակում է՝ ապահովված է ապրում: Այդ դեպքում չեմ կարող հասկանալ, թե ինչու է աշխատում ռեստորանում կամ ակումբում, ինչու ամիսը 10 տեսահոլովակի փոխարեն 2 տարին մեկ է նկարահանում: Բամբասելիս գոնե պետք է ուսումնասիրեն, թե մարդն ինչ ակտիվությամբ է գործունեություն ծավալում: Դժբախտաբար, ոչ մի հովանավոր, օգնող չունեմ, այն, ինչ անում եմ, անում եմ իմ ուժերով»:

Ասելով Լուսինե Պողոսյանին հիշում ենք երգչուհու «Ինչ, որ կամ» տեսահոլովակը, որտեղ նա ներկայանում էր մերկ կերպարով: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, ով փորձել է երգչուհուց ստանալ կերպար, որը կտարբերվի նրա մյուս կերպարներից:

«Այդ կերպարի մտահաղացումը եղել է իմը և Հրանտինը: Երգը գրված է հենց իմ կյանքի մասին, այսինքն՝ ինչպիսին, որ կամ: Ներկայացել եմ երեք կերպարով: Առաջին կերպարում մերկ եմ, երկրորդում` ռետրո կերպարի մեջ եմ, իսկ երրորդում` այնպիսին, ինչպիսին կամ` առանց շպարի, առանց ավելորդ միջամտությունների: Երեք կերպարն էլ համադրել ենք մեկը մյուսի հետ, այսինքն և´ առաջինն եմ, և´ երկրորդն եմ, և´ երրորդը: Ինձ համար հաճելի էր այդ կերպարը, այդպիսի բան դեռ ոչ ոք չէր արել»:

Լուսինե Պողոսյան երգչուհու կյանքում դեռ ոչ ոք չկա, չնայած չի թաքցնում, որ իր կյանքում եղել է մեկը, ում անգամ նվիրված երգ ունի:

«Ունեցել եմ կորցրած սեր, ում երգ եմ նվիրել: Ընդհանրապես, իմ բոլոր երգերն էլ իմ ապրումներից են ծնվել, հոգեվիճակից»,- խոստովանում է նա:

Չնայած կյանքում ունեցած իր անկումներին ու դժվարություններին՝ նա միշտ առաջ է շարժվում և չի կորցնում հույսը, որ կգա նա, ում կսիրի անմոռաց:

«Նախ՝ նա ինձ պետք է որպես Լուսինե Պողոսյան երգչուհի չնայի, ով բեմի մարդ է: Շատ հաճախ հենց դա է ինձ խանգարում՝ մարդկանց մոտ չեմ թողնում: Ես ուզում եմ, որ իմ տղամարդն ինձ նայի որպես սովորական մարդու, ով կարող է լավ կին լինել և՛ ընտանիքում, և՛ խոհանոցում, լավ մայր լինել, կյանքի ընկեր»,- ասում է նա:

Պատրաստեց Past.am-ը:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding