ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի
SOCIETYՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքված եռակողմ հուշագրի համաձայն կողմերը կմիավորեն ներուժը՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումն է, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր խոսքում ընդգծել է, որ ընկերությունը պարտավովել է 300 հա անտառվերականգնում իրականացնել: «18 հա արդեն վերականգնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։ 2 հա դեռևս ընթացքի մեջ է, որը նպատակ ունենք ավարտին հասցնել այս կամ հաջորդ տարի»,- ասել է Ստեփանյանը:
Շարունակելով պատասխանատու հանքարդյունաբերության թեման, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում պատասխանատու գործելավոճը բիզնես մոդելի հիմքում է և այս ծրագիրը իրականացվում է ընկերության գործունեության հիմքում դնելով հենց այդ պատասխանատվությունը՝ ուժերի ներածին չափով վերադարձնել բնությանը։
ՇՄ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշել է․
«Այս համագործակցությունը տնտեսության և բնության հավասարակշռության մասին է։ Հուշագրի կնքմամբ մենք շարունակելու ենք համատեղ անցնել մի ճանապարհ, որի հիմքում բնապահպանությունն է։ Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև՝ երկարաժամկետ բնապահպանական համատեղ ջանքերով։ Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը կզգան Սյունիքում, ինչպես նաև մայրաքաղաքում»։
Համագործակցությունը նախատեսում է այդ թվում՝
անտառավերականգնման և անտառապատման ծրագրերի համատեղ պլանավորում,
համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,
ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում,
իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվությունների փոխանակում,
իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։
ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժին
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



