Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը
ECONOMICSԷներգետիկայի կարգավորման դաշնային հանձնաժողովի (FERC) զեկույցի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում արևային էներգետիկան կազմել է ԱՄՆ-ում ողջ ավելացված հզորության ավելի քան 72%-ը: Եվս մոտ 16% ապահովել է հողմագեներացիան: Ընդհանուր առմամբ, վերականգնվող էներգիայի աղբյուրները զբաղեցրել են 88,4% նոր հզորությունների կառուցվածքում, մինչդեռ բնական գազի բաժինը կազմել է ընդամենը 11,4%: Արևային էներգիան պահպանում է առաջնությունը գեներացիայի բոլոր տեսակների մեջ արդեն 28 ամիս շարունակ՝ ցուցադրելով կայուն աճ:
Ներկա պահին ԱՄՆ-ում արդյունաբերական արևային կայանների դրվածքային հզորությունը հասել է 164,5 ԳՎտ-ի, ինչը կազմում է երկրի ընդհանուր ցուցանիշի 12,2%-ը: Այս ծավալն արդեն գերազանցում է քամու (161,1 ԳՎտ), ատոմային էներգետիկայի (104,39 ԳՎտ) և հիդրոէներգետիկայի (102,09 ԳՎտ) ցուցանիշները: Եթե հաշվի առնվեն փոքր համակարգերը, ինչպիսիք են տների տանիքների արևային վահանակները, արևի և քամու բաժինը էներգահամակարգում գերազանցում է 25%-ը, իսկ բոլոր վերականգնվող աղբյուրներինը՝ ընդհանուր ծավալի ավելի քան մեկ երրորդը: Մոտակա երեք տարիների կանխատեսումները մատնանշում են էկոլոգիական լուծումների դիրքերի հետագա ամրապնդումը:
Ակնկալվում է, որ մինչև 2028 թվականի վերջը արևային գեներացիան կավելանա ևս 86 ԳՎտ-ով: Դա թույլ կտա նրան դրվածքային հզորությամբ շրջանցել ածխային էներգետիկային: Միևնույն ժամանակ, ածխային հատվածը, նախնական գնահատականներով, կարող է կրճատվել 40,8 ԳՎտ-ով: Չնայած քաղաքական կուրսի փոփոխություններին, կանաչ էներգետիկայի զարգացման տեմպերը պահպանվում են անցյալ տարիների մակարդակին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



