Եվրոպան պետք է պատրաստվի երկարատև էներգետիկ ճգնաժամի. ԵՄ հանձնակատար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպան պետք է պատրաստվի «երկարատև էներգետիկ ցնցման»՝ Իրանի պատերազմի պատճառով, «Financial Times»-ին ասել է Եվրոպական Միության էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենը։
Յորգենսենը նշել է, որ ԵՄ իշխանությունները քննարկում են տարբեր սցենարներ ու «վառելիքի պակասի դեմ պայքարի բոլոր տարբերակները»: Ամենավատ դեպքում դրանք ներառում են սպառման չափաբաժին և պաշարներից ավելի շատ նավթի ազատում:
«Սա կլինի երկարատև ճգնաժամ... էներգիայի գները շատ երկար ժամանակ բարձր կմնան», - ասել է պարոն Յորգենսենը: «Մեր վերլուծության համաձայն՝ անկասկած է, որ այս իրավիճակը կտևի երկար, և երկրները պետք է ապահովեն, որ... նրանք ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ»:
ԵՄ իշխանությունները մշակում են պլաններ՝ հակամարտության «կառուցվածքային և երկարաժամկետ հետևանքները» լուծելու համար:
Եվրահանձնակատար նաև հաստատել է, որ դաշինքն այս տարի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագրերը չի փոխելի: Նա նշել է, որ «դրա փոխարեն ԱՄՆ-ից և այլ գործընկերներից մատակարարումներին հույսը դնելն ավելի ընդունելի տարբերակ է, քանի որ նրանք գործում են ազատ շուկայի միջավայրում»:
Հետևեք մեզ՝ այստեղ



