Քիմ Քարդաշյանը հիշեցրել է, թե ինչպիսին էր «Գրեմմիի» նախորդ արարողություններին
LIFE35-ամյա հեռուստաաստղը յոթամյա վաղեմության իր լուսանկարներն է հրապարակել «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից:
Քանի որ Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը, իսկ Քիմ Քարդաշյանը իր Twitter–ում որոշել է հրապարակել յոթ տարվա վաղեմության լուսանկարներ «Գրեմմի» արարողությունից:

2009-ին Քիմն էր վարել մրցանակաբաշխության արարողությունը E! հեռուստաալիքի համար:
Հեռուստաաստղի կայքում երկու լուսանկար է հայտնվել՝ մեկում Քիմը նստած է հանդերձասենյակում ու պատրաստվում է բեմ դուրս գալ, իսկ մյուսում բարձրախոսով կանգնած սպասում է «Գրեմմիի» հյուրերին:
«2009-ին «Գրեմմիի» գիշերը շատ զվարճալի էր ինձ համար: Ես E! հեռուստաալիքի հաղորդավարուհին էի եւ ուղիղ հեռարձակում էի վարում կարմիր գորգուղուց»,- ստորագրել է լուսանկարները Քիմը ու հավելել.
«Ես արծաթագույն սպիտակ զգեստով էի Toni Maticevski-ից ու արծաթագույն Christian Louboutin կոշիկներով»:

Քիմը նաեւ իր երկրպագուներին է ներկայացրել այն երեք սիրելի կերպարները, որոնցով ինքը տարբեր տարիների այցելել է «Գրեմմիի» արարողություններին:

Քիմը՝ Jean Paul Gaultier-ով 2015-ին

Քիմը՝ Kaufman Franco-ով 2011-ին

Քիմը՝ Antonio Berardi –ով 2012-ին



