Ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ)
POLITICSՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների շուրջ 1500 հայտի ուշացում կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Դա իրենց ապիկար ղեկավարման հետևանքով է։ Նույնիսկ վախենում են պլանային անջատումներ կատարել, քանի որ իրենց վթարների քանակը շատ է։ Իմ տեղեկություններով՝ այսօր կորուստները բավականին աճել են, իսկ կորստի աճն անմիջական կապ ունի սակագնի հետ։ Ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, որովհետև այստեղ ծուղակներ են դրված»,-Aysor.am-ի հարցին պատասխանելիս ասաց Դավիթ Ղազինյանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



