ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան
POLITICS«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «փոքրիկ խմբակի կողմից պարտված գործընթաց»։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գործընթացում «իշխանությունները պարտվել են 100 տոկոսով»՝ ընդգծելով, որ իրենք ոչ միայն ներկայացրել են հիմնավորումներ և ապացույցներ, այլև դատարանը փաստել է դրանց առկայությունը։
Ղազինյանի համոզմամբ՝ թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ։
«Կարծում եմ՝ բացի շահագրգիռ մարդկանցից, ՀՀ-ում չկա մեկը, որ կկասկածի այս հարցի քաղաքական լինելու մեջ»,- ասաց նա։
Ղազինյանը հավելեց, որ իրենց բարձրացրած հարցերն ու ներկայացրած փաստարկները հիմնավորված են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



