Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Քարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չեդերն անգլիական պանիր է, որի յուղայնությունը կազմում է 35-45 %: Դրա անվանումը գալիս է Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Չեդար գյուղի՝ այդ պանրի բնօրինակ արտադրության վայրի անունից։ Այդ տեսակի պանիրներն այժմ արտադրվում են այդ տարածաշրջանից դուրս՝ աշխարհի մի շարք երկրներում: Չեդեր պանրի գույնը փղոսկրային կամ դեղնավուն է, երբեմն արտադրության ընթացքում այն ներկվում է բնական ներկանյութով՝ անատտով: Այն ունի ընկուզային և թեթևակի սուր ու թթու համ:

Չեդերն ամենահայտնի պանրի տեսակն է Մեծ Բրիտանիայում. այն կազմում է երկրի տարեկան 2 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ պանրի շուկայի 51 %-ը: Այն Միացյալ Նահանգներում երկրորդ ամենատարածված պանիրն է (մոցարելայից հետո). մեկ շնչի հաշվով տարեկան միջին սպառումը կազմում է 4,5 կգ (10 ֆունտ)։

«Չեդեր պանիր» տերմինը լայնորեն է կիրառվում, սակայն Եվրոպական միությունում այն պաշտպանված անվանում չունի։ Որպես «չեդեր» պիտակավորված պանիրների համն ու որակը կարող է շատ տարբեր լինել, ավելին՝ որոշ վերամշակված պանիրներ փաթեթավորվում են որպես «չեդեր», թեև քիչ նմանություններ ունեն: Բացի այդ, որոշ պանիրներ, որոնք համով և արտաքին տեսքով ավելի նման են Red Leicester-ին, երբեմն վաճառվում են որպես «կարմիր չեդեր»:

Ինչպես նշվեց, այդ պանիրը գալիս է Չեդար գյուղից: Չեդարի կիրճը, որը գտնվում է գյուղի ծայրամասում, ունի մի քանի քարանձավ, որոնք էլ ապահովում էին իդեալական խոնավություն և մշտական ջերմաստիճան պանրի հասունացման համար: Չեդերն սկսել են արտադրել առնվազն 12-րդ դարից, ինչի մասին ի մասնավորի վկայում է նաև թագավոր Հենրի II-ի անգլիական մագաղաթներում. 1170 թվականի համար արձանագրված է 10240 ֆունտ (4640 կգ) չեդեր գնելու մասին: Այդ գյուղում պանիր է գնել նաև Չարլզ I-ը (1600–1649 թթ.)։ Պանրի բաղադրատոմսը, հավանաբար, բերվել է Բրիտանիա հռոմեացիների կողմից Ֆրանսիայի Կանտալ շրջանից:

19-րդ դարում Սոմերսեթի կաթնագործ Ջոզեֆ Հարդինգն է կենտրոնական դեր խաղացել Չեդեր պանրի արդիականացման և ստանդարտացման գործում: Իր տեխնիկական նորարարությունների, կաթնամթերքի հիգիենայի խթանման և պանրի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաների տարածման համար նրան կոչել են «Չեդեր պանրի հայր»: Հարդինգը ներմուծել է նոր սարքավորումներ պանրի պատրաստման գործընթացի համար, ներառյալ՝ պտտվող մանրացուցիչը, ինչը զգալիորեն նվազեցրել է ձեռքի աշխատանքը: Հարդինգը նշել է, որ «չեդերը պատրաստվում է ոչ թե դաշտում, նկուղում կամ նույնիսկ կովի մեջ, այլ կաթի գործարանում»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և գրեթե մեկ տասնամյակ անց Բրիտանիայի կաթի մեծ մասն օգտագործվում էր մեկ տեսակի պանրի արտադրության համար, որը կոչվում էր «կառավարական չեդեր»՝ որպես պատերազմի տնտեսության և ռացիոնալացման մաս։ Դա գրեթե հանգեցրեց երկրում պանրի մնացած տեսակների ամբողջ արտադրության ոչնչացմանը: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Բրիտանիայում կար ավելի քան 3500 պանիր արտադրող, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 100ից էլ քիչ։

Ըստ USDA-ի հետազոտության, ներկայում չեդեր պանիրն ամենատարածված տեսակն է աշխարհում և ամենաուսումնասիրվածը գիտական հրապարակումներում:

Ուժեղ, չափազանց հասուն չեդերը, որը երբեմն կոչում են վինտաժային, պետք է հնեցվի 15 ամսով կամ ավելի: Պանիրը պահվում է մշտական ջերմաստիճանում, ինչը հաճախ պահանջում է հատուկ պայմաններ։ Ինչպես ամբողջ աշխարհում արտադրվող այլ պինդ պանիրների դեպքում, քարանձավներն են իդեալական պայմաններ ապահովում նման պանրի հասունացման համար: Անգամ հիմա են չեդերը հասունացնում Wookey Hole-ի և Cheddar Gorge-ի քարանձավներում: Բացի այդ, չեդերի որոշ տեսակներ ծխեցնում են:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia