Դեգրադացիա՝ «Level ՔՊ»
ANALYSISՇաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանից ամուսնալուծված Աննա Հակոբյանը տարօրինակ գրառում է արել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին՝ լեգենդար հետախույզ Կանդազին, ով միացել է «Ուժեղ Հայաստանի» թիմին և իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու է թե՛ կուսակցության հաղթանակին, թե՛ Հայաստանի անվտանգային միջավայրի զարգացմանը։
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և, իհարկե, տպավորված կլինեի, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,- գրել է Աննա Հակոբյանը։
Վերջինս, որ 44-օրյա պատերազմի ժամանակ արցախյան տարբեր բունկերներում շրջում էր, նման արգահատանքով է խոսել մի մարդու մասին, ով 3 պատերազմ է անցել, և համարվում է ամենալեգենդար հետախույզներից մեկը, իսկ պատերազմի հետքերը այժմ էլ տեսանելի են Արթուր Ավանեսյանի դեմքին։
Ի տարբերություն Աննա Հակոբյանի, նրա ամուսնու կամ քպականների, որոնք բունկերներում են անցկացրել պատերազմի ողջ ընթացքը, Արթուր Ավանեսյանը մշտապես եղել է առաջնագծում, կատարել տարբեր մարտական առաջադրանքներ, և դժվար թե Աննա Հակոբյանը նրան տեսներ որևէ բունկերում։ Բայց այն վերաբերմունքը, որ ունեն ազատամարտիկների նկատմամբ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի նախկին կինը, հերթական անգամ վկայում է, որ գործ ունենք բարոյականության անկման հետ։
Սոնա Գալստյան



