ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին չեղարկել ահաբեկչության համար մահապատիժը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել Իսրայելի իշխանություններին չեղյալ համարել ահաբեկչության համար մահապատժի մասին օրենքը, որը նախկինում հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից։
«Այս միջոցառումները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ պատշաճ դատավարության խախտումների պատճառով, ակնհայտորեն խտրական են և պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն», – Տյուրկի խոսքերն է մեջբերում նրա ղեկավարած գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հանձնակատարը նշել է, որ այլ վիճահարույց դրույթների շարքում օրենքը սահմանում է կախաղան հանելով մահապատիժը՝ որպես ստանդարտ պատիժ այն պաղեստինցիների համար, որոնք դատապարտվել են օկուպացված Արևմտյան ափին իսրայելցիների վրա հարձակումների համար, որոնք հանգեցրել են մահվան։ Տյուրկի խոսքով՝ սա «ինքնին միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»։
«Ավելին, օրենքը չի նախատեսում ներման հնարավորություն, ինչպես պահանջվում է միջազգային մարդու իրավունքների իրավունքով», – բացատրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



