ԿԺԴՀ-ում նշում են երկրի գլխավոր տոնը՝ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը
SOCIETYԿԺԴՀ-ում նշում են երկրի գլխավոր տոնը՝ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը: Ռադիո- եւ հեռուստաալիքների հաղորդավարները հորդորում են «սերնդեսերունդ գովաբանել Ժողովրդական Հանրապետության նախկին առաջնորդի վաստակը, որն ամրապնդել Է երկրի ինքնիշխանությունը՝ չնայած Փենյանի նկատմամբ Միացյալ Նահանգների թշնամական քաղաքաքականությանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կիմ Չեն Իրը ԿԺԴՀ-ն վերածել Է անզուգական ռազմական տերության, մշակել Է իր հայրենիքում աշխարհի ամենահարուստ եւ հզոր սոցիալիստական պետության ստեղծման վիթխարի պլանը»,- հայտարարել Է Գերագույն ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահության նախագահ Կիմ են Նամը: Ելույթ ունենալով Փենյանում կայացած հանդիսավոր ժողովում՝ նա կոչ Է արել ամրապնդել միասնությունը ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի շուրջը, որի ղեկավարությունը «փայլուն ապագա Է երաշխավորում երկրի համար»:
Երկրի բոլոր շրջաններում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, ներառյալ կինոփառատոներ, լուսանկարչական ցուցահանդեսներ, համերգներ եւ կրկեսային ներկայացումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



