Նեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին։
Նա գաղտնի բանակցություններ է վարել արաբ առաջնորդների հետ՝ քննարկելու այդ երկրների վրա Իրանի հնարավոր հարձակումը։
«Մենք դաշինքներ ենք կառուցում արաբական երկրների հետ, որոնք խոսում են մեզ հետ կռվելու մասին։ Ես նախկինում գաղտնի բանակցություններ էի վարում արաբ առաջնորդների հետ։ Ես նրանց ասում էի. «Հենց որ Իրանը կարողանա, նա կգրավի ձեզ և կտապալի ձեր թագավորությունները»։ Նրանք այն ժամանակ լիովին չէին հասկանում դա, բայց այսօր հասկանում են», - ասել է Իսրայելի վարչապետը կառավարության նիստում։
Նեթանյահուն նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները թուլություն են ցուցաբերում. անձնական զրույցներում նրանք խոստովանում են, որ հասկանում են իրավիճակը, բայց վախենում են գործել Իրանի դեմ։ Իսրայելը, նրա կարծիքով, «գործում է առանց վախի»։ Նա հավելել է, որ սա արդեն փոխում է ռազմավարական հավասարակշռությունը՝ թույլ տալով ստեղծել դաշինքներ, որոնք նախկինում անհնար էին թվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



