Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի Սան Կրիստոբալ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 15-ամյա հարձակվողը ներխուժել է դպրոցի շենք և կրակ բացել՝ սպանելով 13-ամյա մի դեռահասի և վիրավորելով 8 աշակերտի։
Հրաձգությունը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցում։ Կասկածյալը ձերբակալված է։
Վեց աշակերտներ թեթև վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց. նրանք վնասվածքները ստացել են դեպքի վայրից փախչելու ընթացքում, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հարձակվողը նախկինում դատվածություն չի ունեցել: Հրաձիգը գտնվել է ընտանեկան ծանր իրավիճակում, և տեղի ունեցածը կապված չէ դպրոցում ունեցած որևէ կոնֆլիկտի հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



