«ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները
BLOGՎարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների` Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև` արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին:
• Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր` ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:
Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:
«ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



