Հայտնի է Դինքի սպանության երկու գործերի միավորումից հետո առաջին դատական նիստի օրը
SOCIETYՊոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը հանցագործության մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաների գործի հետ կցելու մասին որոշման ընդունումից հետո առաջին դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղե կացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Դատական գործի քննությունը տեղի է ունենալու Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանը հունվարի 26-ին որոշում է կայացրել միավորել Հրանտ Դինքի սպանության գործում մեղադրվող նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործը Դինքի սպանության հիմնական գործի հետ:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինվածհարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ`Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկությանդատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվաազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանրհանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել ՀրանտԴինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրական ակտ էր պատրաստել 26 նախկին ևներկա պաշտոնյաների վերաբերյալ, որն ընդունվել էր Թուրքիայի Գլխավոր դատախազության, այնուհետև 14-րդ դատարանի կողմից: Դրանով նախատեսվում է գործհարուցել 26 անձի նկատմամբ, որոնց շարքում են Տրապիզոնի անվտանգության հե տախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայում հետախուզականգրասենյակի ղեկավար Էնգին Դինչը, Տրապիզոն նահանգի անվտանգության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայը, Ստամբուլ նահանգի անվտանգությանհետախուզական բաժնի ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, հետախուզական վարչության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազրը, Ստամբուլի նախկինփոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ ՌամազանԱքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, անվտանգության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն, Էրջան Դեմիրը և այլոք:



