Ի՞նչ թիրախների է այսօր հարված հասցրել Իրանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճշմարիտ խոստում 4» գործողության 87-րդ ալիքի ընթացքում տարբեր տարածքներում ոչնչացվել են հրամանատարական կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի բազաներ, զենքի պահեստներ և ռազմական ապաստարաններ, դրանց թվում՝ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան հինգ բազաներ և Իսրայելի հարավային, կենտրոնական և հյուսիսային մասերում տեղակայված ռազմական կենտրոններ (Հայֆա, Կրիատ Սմոն, Թել Ավիվ, Բեեր Շևա, Դիմոնա, Ալ-Խարաջ, Ջոֆար, Վիկտորիա և այլն): Հարվածների ժամանակ օգտագործվել են «Էմադ», «Քիյամ» և «Հորամշահր-4» հեղուկ և պինդ վառելիքով բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Գործողության մասին հաղորդել է about:blank Nour News-ը։
«Այդ համակցված, շարունակական և բազմափուլ գործողությունը սկսվել է երեկ երեկոյան և դեռևս շարունակվում է։
Քուվեյթում աղազրկման օբյեկտների վրա իսրայելական բանակի անօրինական հարվածը նողկալի վարքագծի դրսևորում է: Հեղափոխության պահապանների կորպուսը դատապարտում է այդ գործողությունը։
Մերձավոր Արևելքի երկրները պետք է ճանաչեն տարածաշրջանը անկայունացնելու և ոչնչացնելուն ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի սադրանքի վտանգը»,- նշում է պարբերականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



