Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց քաղաքական ուժերն ու գործիչները ներկայացնում են իրենց ծրագրերը, հանդիպումներ ունենում մայրաքաղաքում և մարզերում։ Փորձում են «որսալ» հասարակության տրամադրությունները, լսում քաղաքացիների առաջարկները, նաև իրենց կարծիքներն են ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն անդրադառնում է այս փուլում առավել աչքի ընկած քաղաքական ուժերին և գործիչներին։ «ՔՊ-ն ակտիվ է, բայց այդ ակտիվությունը գալիս է հիմնականում առաջին դեմքից՝ Նիկոլ Փաշինյանից։ Նրանք ստուգում են իրենց վարկանիշը։ Պարբերաբար ուղիղ եթերներ են ունենում, ուզում են ցույց տալ, որ ժողովրդի հետ են, ակտիվ շփվում են ժողովրդի հետ։ Բայց այդ ընթացքում նաև տեսնում ենք, որ բավականին բացասական վերաբերմունք կա իրենց նկատմամբ։ Կարելի է հիշել մետրոյում տեղի ունեցած դեպքը Արմինե Մոսիյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, Ծաղկազարդի օրը Փաշինյանի հետ եկեղեցում տեղի ունեցածը, Ալեն Սիմոնյանն է պարբերաբար ինչ-որ իրավիճակներում հայտնվում։ Այստեղ ակամայից հիշում ես բումերանգի օրենքը։ Օրեր առաջ խորհրդարանի նախագահը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին ասում էր՝ դուք կարո՞ղ եք Սյունիքում ազատ շրջել, որոշ ժամանակ հետո նա խորհրդարանից դուրս եկավ և ընկավ պատմության մեջ։ Այս ամենը ցույց է տալիս մարդկանց վերաբերմունքը։ Բայց կարծում եմ, որ դա չի ազդի Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մարտավարության վրա։ Իրենք պետք է նույն գիծը զարգացնեն, նույն թեզերն առաջ տանեն, խաղաղությունը կապեն իրենց հետ՝ չնայած դա էլ է մարդկանց մոտ հակակրանք առաջացնում, որովհետև շատերն են, մեղմ ասած, բացասաբար արձագանքում «եթե ես չլինեմ, խաղաղություն չի լինի» խոսույթին։ Մյուս կողմից՝ ընտրապայքարում է «Ուժեղ Հայաստանը»։ Նրանք ակտիվորեն պայքարի մեջ են, գրասենյակներ են բացում, մարդկանց հետ են հանդիպում, իրենց աջակիցների շրջանակն են լայնացնում։ Շատ ակտիվ քարոզչություն են տանում, և երևում է, որ աջակցություն ստանում են։ Մյուս ակտիվ ուժը «Հայաստան» դաշինքն է, որ հանդիպումներ է անցկացնում մարզերում։ Կարելի է ասել, որ դա դասական քարոզչության ձև է, հանդիպում են մարդկանց, իրենց ծրագրերն են ներկայացնում, հարց ու պատասխան են կազմակերպում՝ ի տարբերություն ՔՊ-ի։ Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ մարդիկ ամբողջ օրն իրեն հետևեն՝ ինչ կերավ, որտեղ սուրճ խմեց, մեքենա վարեց և այլն։ Ուզում է ցույց տալ իր՝ հասարակ մարդ լինելու հանգամանքը։ Իսկ, օրինակ՝ «Հայաստան» դաշինքն ավելի շատ շեշտը դնում է ծրագրեր ներկայացնելու վրա։ Նաև ակտիվ է Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նրանք էլ ներկայացնում են «Առաջարկ Հայաստանին» նախագիծը։ Իրենք այս փուլում, կարծես թե, թիմի ձևավորման աշխատանքներով են զբաղված, այն է՝ իրենց շուրջ են միավորում տարբեր ուժերի և անհատ գործիչների։ Միջոցառումներ են անցկացնում, որտեղ քննարկում են իրենց ծրագրերը։

Գագիկ Ծառուկյանն էլ անձամբ այցելում է տարբեր վայրեր։ Քանի որ դեռևս հիմնական քարոզչությունը չի սկսվել, շատ դժվար է գնահատել՝ հետո ով ու ինչքան առաջ կընկնի։ Այս փուլում ամեն մեկը ստուգում է իր հնարավորությունները, ծրագրում է հետագա քայլերը։ Վստահաբար, բոլոր առաջատար ուժերը հիմա ծրագրում են, թե ինչ են անելու ամենաակտիվ շրջանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ ընդդիմադիր երեք ուժերն առաջ են տանում այն գիծը, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը բերելու է շատ վատ, եթե չասենք, կործանարար հետևանքների։ «Երեք ուժերն էլ շեշտը դնում են դրա վրա, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի անցած ճանապարհը, բացի սիրուն խոստումներից, հանգեցրել է, մեղմ ասած, շատ պրոբլեմների, իսկ ավելի ճիշտն ասած, շատ դեպքերում՝ մարդկանց համար կործանարար հետևանքների և այլն։ Դրա համար ասում են՝ պետք է փոխվի իշխանությունը, որ երկիրը գնա ուրիշ ճանապարհով։ Հիմնական ուժերից ամեն մեկն առաջարկում է իր ճանապարհը, բայց, ի վերջո, դա հանգում է գրեթե նույն բանաձևերին, որ Հայաստանը պետք է լինի ապահով, զարգացող, անվտանգ երկիր։ Դեղատոմսերը կարող են տարբեր լինել, բայց հիմնական նպատակը դա է՝ պետք է ազատվել այն ուժից, որը մինչև հիմա ապացուցել է՝ չի կարողանում խնդիրներ լուծել»,-շեշտում է մեր զրուցակիցը։

Վերլուծաբանը նաև հիշեցնում է, որ այս ընտրությունների ժամանակ ընտրողն ունի առավել լայն հնարավորություններ. չես ուզում այս քաղաքական գործչին կամ նրա թիմին ընտրել, ընտրիր մյուսներից որևէ մեկին։ «Սոցիալական ցանցերում շատ ենք տեսնում նաև ընդդիմությանը քննադատող հայտարարություններ, որ կարելի է ավելի միավորված հանդես գալ, հնարավոր է՝ ինչ-որ ձայներ փախցնեն և այլն։ Բայց, իմ կարծիքով, ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում։ Չեմ վախենա կոմպլիմենտ անել բոլոր ընդդիմադիր ուժերին, որովհետև, այո՛, եթե խնդիրը դնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ունի ինչ-որ իքս ձայներ, դրանք նրա ձայներն են, իրենից կախված են, իր ապարատի ձայներն են և այլն, նշանակում է՝ հանգում ենք այն պարզ հետևությանը, որ որքան շատ մարդ մասնակցի ընտրությանը, այդքան ավելի վնաս է լինելու իշխող թիմին։ Այդ իմաստով ընդդիմության հիմնական քաղաքական ուժերը մարդկանց պետք է տային լայն այլընտրանք։ Պարզ խոսենք, մարդ կա չի սիրում Ռոբերտ Քոչարյանին, մյուսը չի սիրում Գագիկ Ծառուկյանին, երրորդն էլ՝ Սամվել Կարապետյանին։ Եվ ընդդիմությունն ընտրողներին տալիս է լայն այլընտրանք, նա չի ասում՝ դու պարտադիր պետք է ընտրես կոնկրետ քաղաքական ուժին կամ գործչին։ Հակառակ օրինակը վերցնենք։ Պատկերացնենք, որ այդ երեք ուժերը գնում են ընտրության իմ նշած երեք քաղաքական դեմքերից մեկի առաջնորդությամբ։ Ընտրողը, որն այս երեք անձանցից մեկին չի սիրում, ուղղակի չի գնա ընտրության, կասի՝ ո՛չ Նիկոլ, ո՛չ էլ դու։ Իսկ հիմա իսկապես տրված է լայն ընտրություն։ Ի վերջո, ուզում ես մեկ ուրիշին ընտրել, գնա և նրան ընտրիր։ Կարևորը՝ մասնակցիր ընտրություններին»,-հավելում է նա։

Նրա խոսքով, այս ընտրություններին ստեղծված է հնարավորություն, որ մարդիկ գնան, իրենց կամարտահայտությունը ցույց տան ընտրատեղամասում՝ քվեարկեն։ «Մեկ նկատառում ևս. մտածել, որ այդ երեք՝ հիմնական ուժերը կփոշիացնեն ընտրողների ձայները, ևս սխալ է։ Նրանք հավաքելու են իրենց հասանելիք տոկոսը, և դա իջեցնելու է իշխող կուսակցության վարկանիշը։ Ուստի, կարծում եմ, որ այսօրվա դրությամբ ճիշտ քաղաքականություն է վարվում, որ մի քանի հիմնական ճամբարներով են գնում ընտրությունների։ Դա ապահովելու է մարդկանց լայն մասնակցությունն ընտրություններին, և տալու է հնարավորություն ընտրել իրենց ցանկացած ուժին։ Եթե քաղաքացին հանգել է այն եզրակացությանը, որ իշխող թիմն իսկապես կործանարար քաղաքականություն է վարում, ապա պետք է նստի, մտածի, համեմատի քաղաքական ուժերին, առաջնորդներին և կատարի իր ընտրությունը։ Այն խոսակցությունները, որ այս երեք հիմնական ուժերը փոշիացնում են ձայները, սուտ խոսակցություններ են։ Իմ կարծիքով, նրանք շատ գրագետ գիծ են վարում»,-նշում է Ռուբեն Մարգարյանը՝ հիշեցնելով, որ այս ընտրություններում կարևորագույն քայլերից մեկն ընտրատեղամաս գնալն ու քվեարկությանը մասնակցելն է։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank