Հայաստանի Մ-19 հավաքականի տպավորիչ հաղթանակը Թուրքիայում՝ 9։0
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Թուրքիայի Մանավգաթ քաղաքում մրցեց Ջիբրալթարի թիմի հետ եւ հաղթեց 9։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ «Փյունիկի» 17-ամյա խաղացող Ժիրայր Աշիկյանը։ Աչքի ընկան նաեւ «Նոայի» 17-ամյա կիսապաշտպան Դավիթ Դավթյանը, «Նոայի» 18-ամյա հարձակվող Մայքլ Ասիրյանը, ռուսական «Ռոստովի» մինչեւ 19 տարեկանների թիմի 17-ամյա եզրային հարձակվող Դավիթ Բաթոյանը, «Կրասնոդարի» մինչեւ 19 տարեկանների թիմի 18-ամյա հարձակվող Դանիել Համբարձումովը, «Արարատ-Արմենիայի» 17-ամյա կիսապաշտպան Մարտուն Հովհաննիսյանը, «Նոայի» 17-ամյա Ալբերտ Գարեգինյանը, «Արարատ-Արմենիայի» 17-ամյա կիսապաշտպան Հարություն Մովսիսյանը։
Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 1։1 հաշվով էին խաղացել Կոսովոյի թիմի հետ, երկրորդ տուրում նույն հաշվով էին ավարտել հանդիպումը թուրքերի հետ։
Հայաստանի թիմը 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Խմբի հաղթող դարձավ Կոսովոյի թիմը, որը վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց թուրքերին։
Մ-19 ԵԱ, որակավորման առաջին փուլ, B լիգայի երկրորդ խումբ, երրորդ տուր
Ջիբրալթար - Հայաստան՝ 0։9
Դավիթ Դավթյան, 4, Մայքլ Ասիրյան, 12, Դավիթ Բաթոյան, 23, Դանիել Համբարձումով, 34, Ժիրայր Աշիկյան, 45+2, 61, Մարտուն Հովհաննիսյան, 79, Ալբերտ Գարեգինյան, 83, Հարություն Մովսիսյան, 90
Հետևեք մեզ՝ այստեղ



