Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահը կարևորել է երկկողմ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այնուամենայնիվ, Արման Եղոյանի գնահատմամբ երկու երկրների միջև մի շարք ոլորտներում գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացով: Արման Եղոյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից, խոսել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացից՝ այդ հարցում արժևորելով Լիտվայի աջակցությունը:
«Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար: Մենք ունենք պատմական ընդհանրություններ»,- շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ասել է Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ռեմիգիյուս Մոտուզասը ևս կարևորել է երկկողմ գործակցության խորացումը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Հետևեք մեզ՝ այստեղ



