Plagiat-ի զոհերը. Անդրե՞, թե՞ Դիմա Բիլան. ո՞վ ում է կրկնօրինակում. լուսանկարներ
LIFE
Plagiati-ի թեման այսօր բավական ակտուալ է հատկապես հայ ռեժիսորների համար: Մեկը մյուսից ոգեշնչվելով, մեկը մյուսից վերցնելով որևէ գաղափար, ժամանակ առ ժամանակ հեռուստադիտողներին են ներկայացնում Plagiati արդյունքում ստեղծված տեսահոլովակներ:
Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում Անդրեի «Սոնե-լե-լե» տեսահոլովակը, որը ակնհայտորեն նման է Դիմա Բիլանի Невозможное возможно տեսահոլովակին: Այս տեսահոլովակների նմանությունների մասին խոսում էին անգամ այդ տեսահոլովակները չդիտած մարդիկ:
Այստեղ կրկին նույնն է թեման. տրամադրությունը, դրան գումարվում է նաև Անդրեի ու Բիլանի ոճի ու արտաքին որոշ նմանությունները:
«Անդրեի տեսահոլովակը բավական երկար ժամանակ քննարկման թեմա դարձավ լսարանի համար, քանի որ այդտեղ ակնհայտ նմանություն ու Plagiat կա: Այս տեսահոլովակները նման են իրար, ոչ միայն տեսահոլովակի ու նկարահանման ձևի, այլ նաև երգչի երեգելու ոճի, շարժումների մեջ»:
Այս տեսահոլովակի ռեժիսորը ակնհայտորեն տեսահոլովակները չի նմանեցնում: Հարցազրույցներից մեկի ժամանակ Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է Գերմանիայում և ինքը չէր ցանկանա որպեսզի այդ տեսահոլովակները նմանեցնեն իրար, քանի որ հենց Դիմա Բիլանն էր իր հերթին Plagiat է անում Մայքլ Ջեքսոնին:
Պատրաստեց Past.am-ը:




















































