Երեւան-Սեւան ճանապարհին մեքենան դուրս է թռել ճանապարհից եւ հայտնվել առվակի մեջ. Կա 4 վիրավոր
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 18.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 43-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 VF 937 պ/հ (վարորդ Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից առվակի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Ա.-ն եւ 3 անձը չպարզված քաղաքացի դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Երեւանի ԲԿ-ներ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



