10 լուսանկար, որոնց հետևում սարսափելի պատմություններ են թաքնված (18+)
LIFEԱյն ժամանակից ի վեր, ինչ ստեղծվեց առաջին լուսանկարչական սարքը, ստեղծվել են անթիվ լուսանկարներ, որոնցից մի քանիսը ներկայացնենք այսօր: Այս լուսանկարներից յուրաքանչյուրը մի ողբերգության պատմություն է, որից մազերը կարող են բիզ-բիզ կանգնել:
Ռեգինա Ուոլթերս
Այս լուսանկարն արվել է սերիական մարդասպան Ռոբերտ Ռոուդսի կողմից: Լուսանկարելուց առաջ մարդասպանը կտրել էր աղջկա մազերը, ստիպել զգեստ հագնել ու բարձրակրունկներ: Դրանից հետո մարդասպանը նրան տարավ ամբար ու սպանեց:

Թրևիս Ալեքսանդր
Սա Թրևիսի վերջին լուսանկարն է, որն արվել է նրա ընկերուհու՝ Ջոդիի կողմից նրա սպանությունից առաջ: 5 օր անց երիտասարդի մարմինը հայտնաբերեցին լոգարանում՝ դանակի 27 հարվածով, կտրված կոկորդով ու գլխին՝ փամփուշտ:

Բլանշ Մոնյե
Այս կինը 24 տարի արևի լույս չէր տեսել: Այդ ողջ ժամանակ նրան պահում էին սենյակում, որտեղ նա ստիպված էր ապրել սեփական կղանքով շրջապատված:

«ժողովուրդների տաճար»
Մի անգամ Ջիմ Ջոնս անունով երիտասարդը դարձավ քարոզիչ ու ստեղծեց «ժողովուրդների տաճար» անվանումով կրոնական շարժում: Այն հայտնի դարձավ նրանով, որ միանգամից բոլոր հետևորդները թունավորվեցին:

«Կոլումբայն» դպրոցի աշակերտները
Լուսանկարն արվել է մինչ ահաբեկչությունը, որը կազմակերպվել էր այդ ուսումնական հաստատության աշակերտների կողմից: 2 պատանիները դպրոց էին եկել հրազենով ու պայթուցիկով: Արդյունքում՝ սպանվեց 12 աշակերտ ու 1 ուսուցիչ: Հարձակվողներն ինքնասպան եղան:

Լուսանկարը հայտնի դարձավ նրանով, որ ձախ կողմի վերևի անկյունում աշակերտները կատակով կարծես նշան են բռնել տեսախցիկին: Հիմա այդ նշանը համարվում է վատ կանխագուշակություն:
Ահաբեկչություն Օմում
Պայթուցիկը տեղադրված էր կարմիր ավտոմեքենայում, որը երևում է լուսանկարում: Պայթյունը տեղի է ունեցել լուսանկարելուց մի քանի րոպե անց: Այն խլեց 20 մարդու կյանք, սակայն լուսանկարում պատկերված հայրն ու որդին մնացին ողջ:

Քրիստոֆեր Մակ-Քենդլես
Հայտնի ճանապարհորդի վերջին լուսանկարը մինչ Ալյասկայի անմարդաբնակ մասն ուղևորվելը: Նրա մարմինը շուտով հայտնաբերվեց լքված ավտոբուսում: Տղամարդը թունավորվել էր վայրի բույսի արմատից:

Օսվենցիմ
Լուսանկարն արված է գազային խցիկում …

Դին Կորլ
Դին Կորլը մոլագար էր ու սերիական մարդասպան: 1970-1973թթ. նա սպանել է նվազագույնը 28 տղայի: Նա ուներ 2 համախոհ: Նրանցից մեկն էլ արդյունքում Կորլին գնդակահարեց: Լուսանկարի տղային այդպես էլ չճանաչեցին …

Ռեյնալդո Դագսա
Ֆիլիպինցի քաղաքական գործիչ Ռեյնալդո Դագսան բանտ նստեցրեց մեքենաներ առևանգողի: Մի քանի տարի անց Դագսան լուսանկարում էր իր ընտանիքին Նոր տարվա տոնակատարության նախօրեին: Այս լուսանկարում նա հասցրել է ֆիքսել նաև իր մարդասպանին, որը եկել էր վրեժ լուծելու:

Պատրաստեց Past.am-ը:



