«Լավագույն ներկայացում»՝ «Յամա»․ հայտնի են «Արտավազդ»-ի մրցանակակիրները
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կայացավ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 25-րդ հոբելյանական միջոցառումը նվիրված էր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։
Հայտնի են մրցանակակիրները՝
«Լավագույն ներկայացում»՝ «Յամա» (Ստանիսլավսկու թատրոն)
«Լավագույն ռեժիսուրա»՝ Գոռ Մարգարյան՝ «Յամա»
«Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան
«Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Հովակիմյան
Հատուկ մրցանակներ ստացան Տաթևիկ Մելքոնյանը, Սիմոն Աբգարյանը, Նորա Արմանին, Յուրի Նավոյանը և Դավիթ Հարությունյանը։ Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ ստացավ Գրետա Մեջլումյանը ևԴավիթ Հակոբյանը։
Մրցանակներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արթուր Ղուկասյանը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը, թատերագետ Հասմիկ Ծատուրյանը, թատերագետ Սուսաննա Բրիկյանը։


Հետևեք մեզ՝ այստեղ



