5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
SOCIETYՀայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ։
Մինչև մարտի 29-ը ներառյալ՝ TOON EXPO 2026-ի շրջանակում, Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի ձեռք բերել Li AUTO, Tank և Poer բրենդների էլեկտրամոբիլներ՝ սկսած 5% կանխավճարից, ՀՀ դրամի դեպքում մինչև 14.3% տարեկան փաստացի տոկոսադրույքով՝ ներառյալ նաև Կասկո ապահովագրությունը։
«Վերջին տարիներին էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունն աճում է, և այս առումով Ակբա Լիզինգը զարգացնում է իր ֆինանսավորման պայմանները, որպեսզի թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ բիզնեսները կարողանան օգտվել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներից: ROEL Automotive Group-ի հետ համագործակցության արդյունքում մեր հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու մեքենաներ՝ կանխավճարը սկսած 5%-ից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։
«ROEL Automotive Group-ը TOON EXPO-ի շրջանակում Tank, Poer և Li AUTO մոդելային շարքի համար առաջարկում է հատուկ 5% գնիջեցում, ինչպես նաև մեր ֆինանսական գործընկեր Ակբա Լիզինգի հետ ունենք ֆինանսավորման հատուկ պայմաններ։ Առաջարկը գործելու է այս 3 օրերի ընթացքում, ինչը հիանալի տարբերակ է մեքենա ձեռք բերելու համար»,- նշել է ROEL Automotive Group -ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը։
Միայն Toon Expo 2026-ի շրջանակում հատուկ առաջարկով է ներկայանում նաև Ակբա Լիզինգի գործընկեր Sino Armenia-ն: Ընկերությունից HOWO և SDLG բրենդների շինարարական տեխնիկա և սարքավորումները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի աջակցությամբ՝ ֆինանսավորման լավագույն պայմաններով:
TOON EXPO 2026-ը բաց է մինչև մարտի 29-ը ներառյալ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



